https://armeniasputnik.am/20230110/hajastanum-ajs-tari-hapk-zvoravarzhutjunner-chen-kajana-pashinjan-53634947.html
Հայաստանում այս տարի ՀԱՊԿ զորավարժություններ չեն կայանա. Փաշինյան
Հայաստանում այս տարի ՀԱՊԿ զորավարժություններ չեն կայանա. Փաշինյան
Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը հավաստիացումներ է ստացել, թե իր սահմանները կարմիր գծեր են երկրի գործընկերների և դաշնակիցների համար։ 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T12:25+0400
2023-01-10T12:25+0400
2023-01-10T15:59+0400
հայաստան և հապկ
նիկոլ փաշինյան
զորավարժություններ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/0a/37363966_99:0:3004:1634_1920x0_80_0_0_e92fa86bb85de4e9b5ac56c988e002e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Այս տարի Հայաստանում ՀԱՊԿ խաղապահների զորավարժություններ տեղի չեն ունենա։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Պաշտպանության նախարարը արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին տեղեկացրել է, որ մենք ՀՀ –ում նման զորավարժություններ անցկանցնելը նպատակահարմար չենք համարում և դրանք, այս տարի համենայնդեպս, չեն կայանա»,– ասաց նա։Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում:Խոսելով ՀՀ անվտանգության երաշխիքների մասին` վարչապետ Փաշինյանը նշեց, որ ՌԴ –ն Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորն է. Նիկոլ Փաշինյանի կարծիքով ՝ հակասություն է առաջացել, քանի որ այդ դեպքում անհասկանալի է, թե որտեղ են անցնում այդ կարմիր գծերը։«Նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հայկական կողմը հասկացրեց, որ առանց այդ հարցի պարզաբանման չի պատրաստվում որևէ փաստաթուղթ ընդունել։ Հարցը մինչ օրս մնում է քննարկման սեղանին»,– ասաց նա։Ըստ վարչապետի` այս հարցը կարևոր նշանակություն ունի հետագա հարաբերությունների կառուցման տեսանկյունից։Փաշինյանը հավելեց` Հայաստանում ՀԱՊԿ–ի զորավարժություն չի արվում շատ պարզ պատճառով` ՀԱՊԿ–ը եկավ՝ թուրք–ադրբեջանական տանդեմի համար սպառնալիք ստեղծեց, հետո ասաց` «ցտեսություն, մենք գնացինք»։ «Հենց այդ պատճառով էլ զորավարժությունը չի անցկացվի։ Մենք ասում ենք` եկեք, տեսնենք, թե ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին ո՞րն է, որից հետո մեր հարաբերություններն ինստիտուցիոնալ կերպով կառուցենք։ Սակայն երբ ՀԱՊԿ–ը չի ասում` իր պատասխանատվության գոտին որն է, մեզ համար ֆունդամենտալ պրոբլեմ է դա։ Այսինքն` ՀԱՊԿ–ը չի ասում, թե որտեղո՞վ է անցնում կարմիր գիծը»,- ասաց նա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/0a/37363966_462:0:2641:1634_1920x0_80_0_0_4b627dbe0793d7387bae7bcecead95ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան և հապկ, նիկոլ փաշինյան, զորավարժություններ
հայաստան և հապկ, նիկոլ փաշինյան, զորավարժություններ
Հայաստանում այս տարի ՀԱՊԿ զորավարժություններ չեն կայանա. Փաշինյան
12:25 10.01.2023 (Թարմացված է: 15:59 10.01.2023) Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը հավաստիացումներ է ստացել, թե իր սահմանները կարմիր գծեր են երկրի գործընկերների և դաշնակիցների համար։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Այս տարի Հայաստանում ՀԱՊԿ խաղապահների զորավարժություններ տեղի չեն ունենա։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պաշտպանության նախարարը արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին տեղեկացրել է, որ մենք ՀՀ –ում նման զորավարժություններ անցկանցնելը նպատակահարմար չենք համարում և դրանք, այս տարի համենայնդեպս, չեն կայանա»,– ասաց նա։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում:
Խոսելով ՀՀ անվտանգության երաշխիքների մասին` վարչապետ Փաշինյանը նշեց, որ ՌԴ –ն Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորն է.
«44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունը ՌԴ–ի հետ եղել է այն, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ–ի սուվերեն տարածքի վրա։ Հայաստանը հավաստիացումներ է ստացել, թե իր սահմանները կարմիր գծեր են երկրի գործընկերների և դաշնակիցների համար։ 2021–ի մայիսի իրադարձություններից հետո մենք կոնկրետ գործողություններ ենք ակնկալել ՌԴ–ից և անվտանգային ոլորտի մեր գործընկերներից։ Ի պատասխան մեր նամակների՝ ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի մինչև սահմանները դեմարկացված չեն»,– նշեց նա։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով ՝ հակասություն է առաջացել, քանի որ այդ դեպքում անհասկանալի է, թե որտեղ են անցնում այդ կարմիր գծերը։
«Նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հայկական կողմը հասկացրեց, որ առանց այդ հարցի պարզաբանման չի պատրաստվում որևէ փաստաթուղթ ընդունել։ Հարցը մինչ օրս մնում է քննարկման սեղանին»,– ասաց նա։
Ըստ վարչապետի` այս հարցը կարևոր նշանակություն ունի հետագա հարաբերությունների կառուցման տեսանկյունից։
Փաշինյանը հավելեց` Հայաստանում ՀԱՊԿ–ի զորավարժություն չի արվում շատ պարզ պատճառով` ՀԱՊԿ–ը եկավ՝ թուրք–ադրբեջանական տանդեմի համար սպառնալիք ստեղծեց, հետո ասաց` «ցտեսություն, մենք գնացինք»։
«Հենց այդ պատճառով էլ զորավարժությունը չի անցկացվի։ Մենք ասում ենք` եկեք, տեսնենք, թե ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին ո՞րն է, որից հետո մեր հարաբերություններն ինստիտուցիոնալ կերպով կառուցենք։ Սակայն երբ ՀԱՊԿ–ը չի ասում` իր պատասխանատվության գոտին որն է, մեզ համար ֆունդամենտալ պրոբլեմ է դա։ Այսինքն` ՀԱՊԿ–ը չի ասում, թե որտեղո՞վ է անցնում կարմիր գիծը»,- ասաց նա։