https://armeniasputnik.am/20230110/hh-varchapety-2022-i-hamar-125-13-tvokvos-atsh-e-aknkalum-53646234.html
ՀՀ վարչապետը 2022-ի համար 12.5-13 տոկոս աճ է ակնկալում
ՀՀ վարչապետը 2022-ի համար 12.5-13 տոկոս աճ է ակնկալում
Փաշինյանն արձանագրել է, որ ռելոկանտներին ընդունած ոչ բոլոր երկրներին է հաջողվել 12-13 տոկոս տնտեսական աճ ապահովել։ 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T14:32+0400
2023-01-10T14:32+0400
2023-01-10T16:04+0400
տնտեսություն
հայաստան
ռելոկանտ
նիկոլ փաշինյան
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/16/41190283_0:79:1600:980_1920x0_80_0_0_f475a3af66db96b1429b65c8da9fe68c.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. 2022թ–ի տնտեսական աճի տվյալները դեռ հրապարակված չեն, բայց 12.5- 13 տոկոս աճ է ակնկալվում։ Այս մասին այօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նաև նշեց, որ նման աճ ապահովվել է այդ թվում ՌԴ–ից Հայաստան տեղափոխված քաղաքացիների շնորհիվ` միաժամանակ, սակայն, արձանագրելով, որ ռելոկանտներին ընդունած ոչ բոլոր երկրներին է հաջողվել 12-13 տոկոս տնտեսական աճ ապահովել։Նա նաև հույս հայտնեց, որ հաջորդ տարվա համար ևս դրական դինամիկան կպահպանվի ու բյուջեով նախատեսված 7 տոկոս աճն առնվազն հնարավոր կլինի ապահովել։«Երևան քաղաքում ու հանրապետությունում այսօր շինարարական բում է, բայց շատ կարևոր է, որ այդ տնտեսական աճը միայն շինարարության հաշվին չէ։ Տնտեսական աճը ծառայությունների, արդյունաբերության, էներգետիկ շուկայի ազատականացման հաշվին է, որոնք շատ լուրջ խորքային, ինստիտուցիոնալ բարեփոխումներ են, և իրենք իրենցով արդեն ապահովում են շատ լուրջ տնտեսական դինամիկա։ Եվ բոլոր հիմքերը կան կարծելու, համոզված լինելու, որ մենք 2023թ–ին նույնպես առնվազն 7 տոկոս տնտեսական աճ կապահովենք»,– ասաց նա։Վարչապետը շեշտեց, որ այդ աճը դրական ազդեցություն կունենա նաև անվտանգության ապահովման համար։ Հայաստանում նոր քաղաքներ են կառուցվելու. Վահան Քերոբյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/16/41190283_0:0:1424:1068_1920x0_80_0_0_b7129d3b49484f79bc2c2e9c7cd95160.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տնտեսություն, հայաստան, ռելոկանտ, նիկոլ փաշինյան, ռուսաստան
տնտեսություն, հայաստան, ռելոկանտ, նիկոլ փաշինյան, ռուսաստան
ՀՀ վարչապետը 2022-ի համար 12.5-13 տոկոս աճ է ակնկալում
14:32 10.01.2023 (Թարմացված է: 16:04 10.01.2023) Փաշինյանն արձանագրել է, որ ռելոկանտներին ընդունած ոչ բոլոր երկրներին է հաջողվել 12-13 տոկոս տնտեսական աճ ապահովել։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. 2022թ–ի տնտեսական աճի տվյալները դեռ հրապարակված չեն, բայց 12.5- 13 տոկոս աճ է ակնկալվում։ Այս մասին այօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ նման աճ ապահովվել է այդ թվում ՌԴ–ից Հայաստան տեղափոխված քաղաքացիների շնորհիվ` միաժամանակ, սակայն, արձանագրելով, որ ռելոկանտներին ընդունած ոչ բոլոր երկրներին է հաջողվել 12-13 տոկոս տնտեսական աճ ապահովել։
«Մենք 2022թ–ի համար, մինչև ձեզ հայտնի իրադարձությունները, նախատեսել էինք 7 տոկոս տնտեսական աճ։ Բայց, փաստորեն, շատ ավելին է ստացվել, ինչի համար ուրախ եմ»,– ասաց նա։
Նա նաև հույս հայտնեց, որ հաջորդ տարվա համար ևս դրական դինամիկան կպահպանվի ու բյուջեով նախատեսված 7 տոկոս աճն առնվազն հնարավոր կլինի ապահովել։
«Երևան քաղաքում ու հանրապետությունում այսօր շինարարական բում է, բայց շատ կարևոր է, որ այդ տնտեսական աճը միայն շինարարության հաշվին չէ։ Տնտեսական աճը ծառայությունների, արդյունաբերության, էներգետիկ շուկայի ազատականացման հաշվին է, որոնք շատ լուրջ խորքային, ինստիտուցիոնալ բարեփոխումներ են, և իրենք իրենցով արդեն ապահովում են շատ լուրջ տնտեսական դինամիկա։ Եվ բոլոր հիմքերը կան կարծելու, համոզված լինելու, որ մենք 2023թ–ին նույնպես առնվազն 7 տոկոս տնտեսական աճ կապահովենք»,– ասաց նա։
Վարչապետը շեշտեց, որ այդ աճը դրական ազդեցություն կունենա նաև անվտանգության ապահովման համար։