00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ սպասել Իրան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպումից. իրանագետի դիտարկումները

© Photo : IRNAԻրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը
Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2023
Բաժանորդագրվել
Իրանագետ Ժաննա Վարդանյանը նշում է, որ Հայաստանը չպետք է բաց թողնի Իրանին։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Իրան-Ադրբեջան-Թուրքիա տարբեր ձևաչափերով հանդիպումները, որոնք ստեղծվում էին Թուրքիայի կամ Ադրբեջանի նախաձեռնությամբ, առաջին հերթին քարոզչական և քաղաքական աջակցություն ստանալու նպատակ էին հետապնդում և միտված էին Հայաստանին մեկուսացնելուն, օղակը սեղմելուն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը` հավելելով, որ պատերազմից հետո այս ձևաչափերից որևէ մեկով հանդիպում չի կայացել, այսինքն` դրանք կորցրել են իրենց նշանակությունը։
Ավելի վաղ Թուրքիայի Անթալիա քաղաքում Ասիական խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նստաշրջանի շրջանակներում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի խորհրդարանների խոսնակների այս տարվա առաջին հանդիպումը: Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանը կովկասյան տարածաշրջանում սահմանների փոփոխություն չի ընդունի։
Վարդանյանի խոսքով` այս եռակողմ հանդիպումը կարող ենք դիտարկել որպես լարվածության թուլացմանը միտված քայլ։ Բացի այդ, նա հիշեցրեց, որ հատուկ եռակողմ հանդիպում չի եղել, այլ եղել է հանդիպում այլ միջոցառման շրջանակներում։
«Հանդիպման ընդհանուր մթնոլորտը, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, չենք կարող խիստ բարեկամական համարել։ Եթե համեմատենք նախկին հանդիպումների հետ, ապա իրանական կողմի ձևակերպումներն այսպիսին էին` «բարեկամ Ադրբեջան», «եղբայրական Ադրբեջան», իսկ այս անգամ կարծես թե շեշտադրել է միայն «հարևան Ադրբեջան» ձևակերպումը»,–ասում է Վարդանյանը։
Նա նշում է` հանդիպման շրջանակներում կարևոր էր այն, որ Իրանը վերահաստատեց իր դիրքորոշումը` սահմանների փոփոխություն չի հանդուրժելու։ Այսինքն` քանի դեռ Ադրբեջանը շարունակում է առաջ մղել իր ագրեսիվ ծավալապաշտական քաղաքականությունը, ինչը հակասում է Իրանի ազգային շահերին, իրանական կողմը պնդում է` այստեղ Իրանը հետքայլի հարց չունի։
Իրանագետը նկատում է` եռակողմ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի հայտարարությունը, որ Իրանում շատերը խոսում են ադրբեջաներեն, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է Իրանի թուրքախոսներին ներկայացնել որպես ադրբեջանցի, հավակնություններ է ներկայացնում Իրանի տարածքների նկատմամբ։
Ինչ վերաբերում է 3 երկրների նախագահների, արտգործնախարարների և պաշտպանական գերատեսչությունների մասնակցությամբ եռակողմ հանդիպումներ կազմակերպելու պայմանավորվածություններին, ապա դրանք, ըստ Վարդանյանի, դժվար թե կայանան։ Նա հիշեցնում է` երեք երկրների միջև դեռ 2010-ից գործում է արտգործնախարարների ձևաչափով եռակողմ հանդիպումների ֆորմատը, սակայն մի քանի տարի է` այդ ձևաչափով հանդիպումներ չեն անցկացվել, և այդ ֆորմատի մասին սկսել են շատ հիշատակել միայն վերջին 2 տարիներին հարաբերությունների լարվածության ֆոնին։ Հետևաբար, հերթական հայտարարությունը` տարբեր ձևաչափով հանդիպումների մասին, կարող է օդում մնալ։
Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները հանդիպել են Անթալիայում
Իրանագետը, սակայն, կարծում է, որ Իրանի համար նմանատիպ ձևաչափերը ցանկալի են, քանի որ Իրանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային երկրների հետ համագործակցության զարգացմանը։ Սակայն արցախյան պատերազմից հետո այս ձևաչափերից որևէ մեկով հանդիպում չի կայացել, այսինքն` դրանք կորցրել են իրենց նշանակությունն Ադրբեջանի համար։
Ըստ Վարդանյանի` Ադրբեջանը կսկսի նոր ձևաչափեր մոգոնել, երբ դրանք սկսեն իրեն պետք գալ։
«Այստեղ կարևոր է ՀՀ–ի անելիքը` մենք չպետք է բաց թողնենք Իրանին։ Այսինքն` չլինի այնպես, որ Ադրբեջանն ու Թուրքիան հերթական անգամ փորձեն ներգրավել Իրանին ինչ-որ ձևաչափերում, իսկ ՀՀ-ն որևէ ֆորմատ չունենա»,–ասաց նա։
Վարդանյանը հավելեց` ամեն դեպքում, եթե Ադրբեջանն ու Թուրքիան Իրանին ինչ-որ բան համոզելու խնդիր դնեն իրենց առջև, ապա կարող է ինչ-որ ձևաչափով հանդիպում կայանալ, բայց առայժմ Ադրբեջանն ու Թուրքիան չունեն նման շահագրգռվածություն։
Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը սրվում է. ի՞նչ օգուտ կարող է քաղել Հայաստանը դրանից
Լրահոս
0