00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ-ի դեմ դեմարշը խելամիտ որոշում չէր. փորձագետը՝ Հայաստանի անվտանգության դեֆիցիտի մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝ այն պայմաններում, երբ Հայաստանն անվտանգային լծակների ու երաշխիքների լուրջ դեֆիցիտ ունի, ցանկացած ռազմական ուժի ցուցադրում ՀՀ–ի օգտին կլիներ, այդ թվում՝ ՀԱՊԿ զորավարժությունները։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևաններ ունենալու և երկրում անվտանգության դեֆիցիտի պայմաններում հակառակորդին ուժի ցուցադրության ցանկացած դրսևորում օգտակար կլիներ Հայաստանի համար։ Այդ տեսանկյունից ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց հրաժարվելն այդքան էլ խելամիտ որոշում չէր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց վերլուծաբան, անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով ՀՀ–ում ՀԱՊԿ զորավարժությունները չանցկացնելու որոշումը։
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարեց, որ ՀԱՊԿ զորավարժություններն այս տարի Հայաստանում չեն կայանա, քանի որ այս իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարում։

«Մենք տեսնում ենք, որ փաստացի ՀԱՊԿ-ի դեմ ուղղված դեմարշները միտում են դառնում։ Հայկական ղեկավարությունն ակտիվորեն փորձում է գտնել անվտանգության այլընտրանքային աղբյուրներ և երաշխիքներ, հիմնականում՝ Արևմուտքում։ ՀԱՊԿ–ի դեմ դեմարշներն օգտագործվում են Արևմուտքին ինչ–որ ազդանշան ուղարկելու համար առ այն, որ Հայաստանը պատրաստ է նաև իրենց հետ համագործակցել անվտանգային ոլորտում»,– ասաց Հարությունովը։

Փորձագետը չբացառեց, որ ապագայում հայկական կողմը կարող է հայտարարել արտաքին ռազմական-քաղաքական կուրսի հարցերի մի ամբողջ սպեկտր վերանայելու պատրաստակամության մասին։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Երևանի արևմտամետ տրամադրվածությունը ցուցադրելու համար թիրախ է ընտրվել ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը, այլ ՀԱՊԿ-ը, որը քիչ թե շատ անմեղ սյուժե է։
Ինչո՞ւ է ՀՀ-ն հրաժարվում ՀԱՊԿ զորավարժություններից․ Սեյրան Օհանյանը կասկածներ ունի
Վերլուծաբանի կարծիքով՝ նման ընտրությունը պատահական չէ. հայ-ռուսական հարաբերություններին «դիպչելը» չափազանց ռիսկային կլիներ՝ հաշվի առնելով ինչպես Ռուսաստանի հնարավոր արձագանքը, այնպես էլ ռուսական ռազմական ներկայության նշանակությունը, ռուսական ռազմաբազայի դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում։
Այնուամենայնիվ, ՀԱՊԿ–ի վերաբերյալ նման դիրքորոշումը, ըստ փորձագետի, որևէ արդյունք չունի, բացառությամբ նրա, որ ՀԱՊԿ–ի հետ հարաբերությունների մակարդակում նվազում կա։
Վարչապետն ասուլիսի ընթացքում նշեց նաև, որ ՀԱՊԿ-ի զորավարժությունը թուրք-ադրբեջանական տանդեմի համար կարող է սպառնալիք ստեղծել, սակայն, ըստ Փաշինյանի, իրականում իրավիճակը կլինի հետևյալը․ «ՀԱՊԿ զորքերը ժամանեցին, զորավարժություններ անցկացրին, սպառնալիք ստեղծեցին Թուրքիայի և Ադրբեջանի համար, իսկ հետո հեռացան ՝ Հայաստանին թողնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ մենակ։ Իսկ իրականում Հայաստանը ցանկանում է ՀԱՊԿ-ի հետ դաշնակցային հարաբերությունները դնել ինստիտուցիոնալ հիմքի վրա։ Բայց երբ ՀԱՊԿ-ը չի ասում, թե որտեղ է իր պատասխանատվության գոտին, դա հիմնարար խնդիր է ստեղծում Հայաստանի համար»։
Հարությունովն այս փաստարկը վիճելի է համարում՝ նշելով, որ նույն տրամաբանությամբ Թուրքիայի և Ադրբեջանի համար սպառնալիք է ներկայացնում նաև Հայաստանում ռուսական ռազմաբազան։ Բացի այդ, հազիվ թե ՀԱՊԿ ենթադրվող լոկալ զորավարժությունները կարողանային ինչ-որ լարված արձագանք առաջացնել Անկարայի կամ Բաքվի կողմից։

«Այն պայմաններում, երբ Հայաստանն անվտանգային լծակների ու երաշխիքների լուրջ դեֆիցիտ ունի, երբ Թուրքիան ու Ադրբեջանը շատ հստակ ցույց են տալիս, որ ուժային միջոցներ էլի կարող են կիրառել ՀՀ–ի և Արցախի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ ցանկացած ռազմական ուժի ցուցադրում ՀՀ–ի օգտին կլիներ, այդ թվում՝ ՀԱՊԿ զորավարժությունները։ Նույն տրամաբանությամբ անցյալ տարվա աշնանը Ադրբեջանի սահմանների մոտ իրանական բանակի զորավարժությունները բավական մեծ դեր խաղացին Բաքվի նկրտումները զսպելու տեսանկյունից»,– ասաց Հարությունովը։

Միևնույն ժամանակ փորձագետն ընդգծեց, որ ցանկացած ռազմական ցուցադրություն հղի է որոշակի ռիսկերով, բայց դրանք միշտ անխուսափելի են: Հայկական կողմն էլ փորձում է իր քայլերով փակուղային իրավիճակից դուրս գալ, բայց այնպիսի տպավորություն է, որ նոր ռիսկեր է առաջացնում։
ՀԱՊԿ-ում հուսով են` ՀՀ–ում զորավարժության չեղարկումից կոալիցիոն անվտանգությունը չի տուժի
Լրահոս
0