00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է փոխվել Սևանա լճի մակարդակը

© Sputnik / Shushanik AvdalyanՍևանա լճի մակարդակը
Սևանա լճի մակարդակը - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2023
Բաժանորդագրվել
Սևանա լճի մակարդակի իջեցումն առաջին հերթին կապված է ջրի բացթողումների, ինչպես նաև կլիմայական առանձնահատկությունների հետ։ Մեկ տարվա ընթացքում լճի մակարդակը նվազել է 13 սմ-ով:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Սևանա լճի մակարդակի փոփոխությունների տվյալները: Հունվարի 8-ի դրությամբ գրանցվել է հերթական նվազումը (1 սմ-ով)։ Այսպիսով՝ լճի մակարդակը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15 սմ-ով։
Սևանա լճում ավելի անվտանգ կլինի. ստեղծվում է ջրային պարեկային ծառայություն
2022 թվականի մարտից լճի մակարդակը սկսել էր բարձրանալ և ամենաբարձր նիշին էր հասել հունիսին՝ 1900.75 մետր։ Փորձագետներն այն ժամանակ փոփոխությունները բացատրում էին ջրի մեծ բացթողումների բացակայությամբ և Արփա-Սևան ջրատարի գործարկմամբ։ Սակայն ոռոգման նպատակով ջրառից ու կտրուկ տաքացումից հետո լճի մակարդակը կրկին սկսեց իջնել։ 2022 թվականի արդյունքներով ամենացածր մակարդակը գրանցվեց դեկտեմբերին՝ 1900.29 մետր։
Նշենք, որ Սևանա լճի մակարդակի իջեցման մասին առաջին հիշատակումն արվել է 20-րդ դարի 30-ական թվականներին։ 1933թ.-ին որոշում կայացվեց լճից ջուր վերցնել հիդրոէլեկտրակայանին մատակարարելու համար։
Հրազդան գետի հունն այդ ժամանակ ընդլայնվեց, իսկ 40 մետր խորության վրա կառուցվեց թունել։ Այդ տարիներից սկսած՝ լճի մակարդակը տարեկան 1 մետրով նվազել է։ Լճի մակարդակի իջեցման հերթական ալիքը սկսվեց 2017թ.-ին ու շարունակվում է մինչև այսօր։ Հիշեցնենք, որ լճի մակարդակի իջեցումը դրա ճահճացման հիմնական պատճառներից մեկն է։
Վերջին երկու տարում լճի մակարդակն ամենաբարձր մակարդակին հասել է 2021 թվականի մայիսին՝ 1900.90 մետր։
Նախատեսվում է այս տարի ամռանը Սևանում ունենալ ևս 3 հանրային լողափ
Լրահոս
0