00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միասնական քննությունների առաջին փուլին սպասվածից ավելի դիմորդ է հայտագրվել. Նասիբյան

© Photo : official site of MESCS of RA Ընդունելության քննություններ
Ընդունելության քննություններ - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2023
Ընդունելության քննություններ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ի տարբերություն ամառային քննաշրջանների կենտրոնների ընտրության, միասնական քննությունները կազմակերպելու ժամանակ` հունվար–փետրվարին խնդիրներ կարող են լինել։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ-ում 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննություններին սպասվածից ավելի շատ դիմորդ է հայտագրվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Նշենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կկայանան հունվարի 15-ից փետրվարի 12-ը։
«Միասնական քննությունների առաջին փուլին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել բուհերում։ Մենք սպասում էինք, որ նրանց թիվը կարող էր լինել 3000-5000, բայց այսօր հայտագրվածները 6871–ն են։ Ամենից շատ դիմորդ հայտագրվել է «Անգլերեն» լեզվի քննությունը հանձնելու համար` 3139 հոգի։ «Մաթեմատիկա» հանձնել ցանկանում է 2950 դիմորդ, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունն էլ հանձնելու համար հայտագրվել է 2018 դիմորդ»,– ասաց Նասիբյանը։
Նա ընդգծեց, որ մյուս առարկաներից քննություն հանձնողների թիվը 1000-ից պակաս է` «Կենսաբանություն» 887 դիմորդ, «Քիմիա»` 738, «Հայոց պատմություն»` 582, իսկ մյուս առարկաների դեպքում ցանկացողներն ավելի քիչ են։
Նասիբյանի խոսքով` ի տարբերություն ամառային քննաշրջանների կենտրոնների ընտրության, միասնական քննությունները կազմակերպելու ժամանակ` հունվար–փետրվար ամիսներին կարող են խնդիրներ լինել։
«Մեզ համար այս անգամ դժվար էր կենտրոններ ընտրել կամ ավանդական տեղերում քննություններ անցկացնել։ Այս խնդիրը պայմանավորված է ջեռուցման համակարգով, քանի որ կան դպրոցներ, որոնց մարզադահլիճներում չկա համապատասխան ջերմություն։ Այս հարցով դիմել ենք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որպեսզի դիմեն Երևանի քաղաքապետին ու մարզպետներին` դպրոցներում քննությունների ընթացքում, համապատասխան ջերմություն ապահովելու համար»,– ասաց ԳԹԿ փոխտնօրենը։
Վերջինս նաև շեշտեց, որ այս անգամ տեսախցիկներ էլ չեն լինի քննական կենտրոններում, քանի որ ժամանակը քիչ էր ու մրցույթ չէին կարող հայտարարել։ Խնդիրը նաև նրանում էր, որ իրենք էլ չէին պատկերացնում, թե ինչպես պետք է տեսախցիկները և հեռուստացույցները տեղադրվեն, որպեսզի ծնողները դրսից հետևեն իրենց երեխաներին։
Անդրադառնալով պետական քննություններին, որոնք մեկնարկել են դեռ երեկվանից` հունվարի 10-ից, Նասիբյանը նշեց, որ կա մոտավորապես 22 հազար շրջանավարտ։ «Հայոց պատմություն» առարկայից քննություն հանձնում է 9165 աշակերտ, «Հայոց լեզու և գրականություն» առարկայից էլ` 4097–ը, իսկ «Մաթեմատիկայից»` 6218–ը։
Այս տարի կան նաև շրջանավարտներ, որոնք ցանկացել են թեստերը ռուսերենով հանձնել։
Հիշեցնենք, որ հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում (10-ը Երևանում է)։
Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:
Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Լրահոս
0