https://armeniasputnik.am/20230111/tarvon-margarjanic-ev-evs-6-andzic-pvordzum-en-brnagandzel-aveli-qan-15-mlrd-drami-gujq-53676867.html
Տարոն Մարգարյանից և ևս 6 անձից փորձում են բռնագանձել ավելի քան 1.5 մլրդ դրամի գույք
Տարոն Մարգարյանից և ևս 6 անձից փորձում են բռնագանձել ավելի քան 1.5 մլրդ դրամի գույք
Նշվում է, որ ընդհանուր գումարի որոշ մասը ևս չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, բայց հնարավոր չէ բռնագանձել: 11.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-11T11:26+0400
2023-01-11T11:26+0400
2023-01-11T11:31+0400
դատախազ
տարոն մարգարյան
գույք
բռնագանձում
ապօրինի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0d/28993600_0:0:1600:901_1920x0_80_0_0_5520537c8e1aa5bd2288031760fc22a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, նրա հետ փոխկապակցված վեց անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամին համարժեք գույքը կամ դրա անհնարինության դեպքում՝ գումարը: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։2022 թվականի դեկտեմբերի 27‑ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության կողմից ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսանչորսերորդ հայցադիմումը:Նշվում է, որ 853 մլն 402 հազար 782 դրամից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, և 98 մլն 247 հազար 854 դրամը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը ( եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար):Միհրան Պողոսյանի գործը հասավ դատարան. բռնագանձման ենթակա գումարը 1.3 մլն դոլար էՀիշեցնենք` 2022 թվականի հուլիսի 11-ին ՀՀ դատախազությունը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, նրա կնոջը՝ Գոհար Սարգսյանին, դստերը` Սուսաննա Մարգարյանին, որդիներին` Նահապետ և Անդրանիկ Մարգարյաններին ծանուցում էր ուղարկել` ներկայանալու ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0d/28993600_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e34b70699fff14267dc3fd8e6d1b182f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դատախազ, տարոն մարգարյան, գույք, բռնագանձում, ապօրինի
դատախազ, տարոն մարգարյան, գույք, բռնագանձում, ապօրինի
Տարոն Մարգարյանից և ևս 6 անձից փորձում են բռնագանձել ավելի քան 1.5 մլրդ դրամի գույք
11:26 11.01.2023 (Թարմացված է: 11:31 11.01.2023) Նշվում է, որ ընդհանուր գումարի որոշ մասը ևս չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, բայց հնարավոր չէ բռնագանձել:
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, նրա հետ փոխկապակցված վեց անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամին համարժեք գույքը կամ դրա անհնարինության դեպքում՝ գումարը: Տեղեկությունը հայտնում է
դատախազության մամուլի ծառայությունը։
2022 թվականի դեկտեմբերի 27‑ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության կողմից ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսանչորսերորդ հայցադիմումը:
Բռնագանձման պահանջ է ներկայացվել, մասնավորապես, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող վեց բնակելի տան, մեկ հասարակական նշանակության տարածքի, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող մեկ ամառանոցի, երկու տրանսպորտային միջոցի նկատմամբ:
Նշվում է, որ 853 մլն 402 հազար 782 դրամից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, և 98 մլն 247 հազար 854 դրամը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը ( եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար):
Հիշեցնենք` 2022 թվականի հուլիսի 11-ին ՀՀ դատախազությունը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, նրա կնոջը՝ Գոհար Սարգսյանին, դստերը` Սուսաննա Մարգարյանին, որդիներին` Նահապետ և Անդրանիկ Մարգարյաններին ծանուցում էր ուղարկել` ներկայանալու ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: