00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն միտումնավոր կաթվածահար է անում կենսական նշանակության ենթակառուցվածքները. Արցախի ՄԻՊ

© Sputnik / Aram NersesyanԳեղամ Ստեփանյան
Գեղամ Ստեփանյան - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2023
Գեղամ Ստեփանյան
Բաժանորդագրվել
Գեղամ Ստեփանյանի խոսքով` Ադրբեջանն օգտագործում է ենթակառուցվածքային խոցելիությունը շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին ահաբեկելու համար:
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ադրբեջանական կողմը միտումնավոր կաթվածահար է անում կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը` օգտվելով այն հանգամանքից, որ դեպի Արցախ եկող ենթակառուցվածքներն անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նշենք, որ դեռ 2022 թվականի մարտ ամսից սկսած ադրբեջանական կողմը միտումնավոր կաթվածահար է անում կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը՝ խաթարում է գազամատակարարումը, խոչընդոտում էլեկտրական բարձրավոլտ լարերի վերականգնմանը, պարբերաբար վնասում է համացանցի և բջջային կապի մալուխները։
«Ադրբեջանն օգտագործում է ենթակառուցվածքային խոցելիությունը շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին ահաբեկելու և հավելյալ տառապանքներ պատճառելու համար: ՄԻՊ աշխատակազմը փաստեր է հավաքագրել, որ հունվարի 12–ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի հատվածում (շրջափակման վայր) դիտավորյալ կտրել է Հայաստանից դեպի Արցախ եկող հաղորդակցության լարերը՝ Արցախի ամբողջ տարածքում խաթարելով հեռահաղորդակցության և ֆիքսված համացանցի հասանելիությունը»,– նշել է ՄԻՊ–ը։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ի Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության համաձայն` Արցախը Հայաստանից սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը տեղի է ունեցել Աղավնո-Բերձոր հատվածում։ Տվյալ իրավիճակից ելնելով` իրականացվում են հովհարային անջատումներ։
2022 թ. դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0