00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Վրաստանը վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը

© Photo : official site of the President of RAԲավրայի անցակետը
Բավրայի անցակետը - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2023
Բաժանորդագրվել
Հայկական կողմը հավանության է արժանացրել Վրաստանի ներկայացրած համաձայնագիրը ստորագրելու առաջարկը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Դա նշանակում է, որ երկու երկրների քաղաքացիները կարող են միմյանց երկիր այցելել առանց ժամկետային սահմանափակումների, իսկ սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով:
«Հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ կապերի կառուցումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, որն արտացոլված է նաև մեր կառավարության ծրագրում։ Գործնականում ամենաբարձր մակարդակում տեղի են ունենում պարբերական շփումներ, ինտենսիվ կապեր կան բոլոր գերատեսչությունների միջև։ Վրաստանը մեր քաղաքացիների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է»,– համաձայնագրի վավերացման անհրաժեշտությունը ներկայացնելով` ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նաև հիշեցրեց, որ ներկա պահին Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին» 1993թ. մայիսի 19-ի համաձայնագրով։ Դրա համաձայն` անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածքում՝ առավելագույնը 180 օր:
2020 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիրը, որով կողմերը հայտնել էին իրենց մտադրությունը միմյանց պետությունների տարածքներ նույնականացման քարտերով այցելելու իրավունքի վերաբերյալ համաձայնագիր կնքելու շուրջ։
2021թվականի ապրիլին Հայաստանը վրացական կողմին էր ներկայացրել 1993թ–ի գործող համաձայնագրում լրացում կատարելու արձանագրության նախագիծը։ Սակայն վրացական կողմն առաջարկել էր դրա փոխարեն նոր համաձայնագիր կնքել, որով 29 տարի գործած համաձայնագիրն ուժը կորցրած կճանաչվի։
Հայաստանից Դոմինիկա մեկնելու համար մուտքի արտոնագիր չի պահանջվի
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ` գործագիրը, փաստորեն, իր համաձայնությունը հայտնեց վրացական կողմի առաջարկին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց որոշման ընդունումը` միաժամանակ, սակայն, չբացառելով, որ ազատականացումը նաև որոշակի ռիսկեր է պարունակում։
«Այդ ռիսկերի կառավարման ուղղությամբ, կարծում եմ, մեր վրացի գործընկերների հետ մենք աշխատելու որևէ սահմանափակում չունենք»,– ասաց Փաշինյանը։
Քննարկվող հարցի համատեքստում ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև ՀՀ–ում նույնականացման քարտերի ինստիտուտի զարգացմանը` շեշտելով, որ պլաստիկ քարտերը Հայաստանում կան, բայց չեն կիրառվում, քանի որ մնացել են 15 տարի առաջվա տեխնիկական սպասարկման մակարդակում։
«Փաստացի` նոր նույնականացման քարտը ստանալուց հետո մարդն այն պետք է դնի դարակում, մեկ էլ Վրաստանի սահմանը հատելիս այն պետք է ֆիզիկապես պետք լինի։ Ներհայաստանյան կյանքում իրենից պետք է այդ նույնականացման քարտը ոչ մի անգամ չուզեն։ Ինքը պետք է բջջային հեռախոսի մեջ ունենա հավելված, որը բոլոր տեղերում` և՛ բանկային գործարք անելիս, և՛ ոստիկանության հետ առնչվելիս, և՛ այլ պետական մարմիններին առնչվելիս թվայնացվի իր տվյալների բազայում»,– ասաց Փաշինյանը։
Իսպանիայի վիզաների կենտրոնը վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ գործընթացի վերջնական նպատակն է ՀՀ քաղաքացուն հնարավորություն տալ ապրելու առանց որևէ պլաստիկ քարտի ֆիզիկական առկայության։ Անգամ բանկային քարտերն առաջիկայում կթվայնացվեն հեռախոսային հավելվածում։ Փոխվարչապետը հայտնեց, որ արդիականացման գործընթացն արդեն մեկնարկել է։ Միջազգային տենդերի պայմանները հստակեցվել են, մրցույթն ամփոփելուց հետո արդեն 6 ամսվա ընթացքում ծրագրի գործարկումը կսկսվի։
Լրահոս
0