Հրդեհ է բռնկվել Կապանի շենքերից մեկի 2 բնակարանի նկուղներում և պատշգամբներում

© Sputnik / Andranik GhazaryanԱԻՆ հրշեջ ծառայության մեքենա
ԱԻՆ հրշեջ ծառայության մեքենա  - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այրվել են գույք և կենցաղային իրեր։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի շենքերից մեկի 2 բնակարանում։ Վնասը միայն նյութական է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 12-ին, ժամը 06:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի 6–րդ հարկում. բնակիչներին տարհանել են
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու բնակարանների նկուղներում և պատշգամբներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:35-ին, մարվել՝ 08։40-ին։ Այրվել են գույք և կենցաղային իրեր։
Լրահոս
0