https://armeniasputnik.am/20230112/mjasnikjan-pvoghvotaji-khcanumnery-ktetevanan-erevanum-2-nvor-tshanaparh-e-karucvelu-53735754.html
Մյասնիկյան պողոտայի խցանումները կթեթևանան. Երևանում 2 նոր ճանապարհ է կառուցվելու
Մյասնիկյան պողոտայի խցանումները կթեթևանան. Երևանում 2 նոր ճանապարհ է կառուցվելու
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է ևս մեկ ճանապարհ կառուցել և մեկ ուղեանց (էստակադա): 12.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-12T15:35+0400
2023-01-12T15:35+0400
2023-01-12T15:36+0400
երևան
ճանապարհ
տիգրան ավինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/10/42085824_0:103:1600:1003_1920x0_80_0_0_66a199b3d592db31f3eb88863b4f8824.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Երևանում մեկնարկել է 2 կարևոր ավտոճանապարհային նախագիծ` կառուցվելու են Նոր Նորք և Նորք–Մարաշ վարչական շրջանները Կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ, ինչպես նաև Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից նոր ճանապարհ կկառուցվի դեպի Մյասնիկյան պողոտա։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից դեպի Մյասնիկյան պողոտա ճանապարհին նախատեսվում է կառուցել նաև ուղեանց (էստակադա):Նա նաև ընդգծել է, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում Գարեգին Հովսեփյան փողոցը նոր ճանապարհով կմիանա Սարալանջի շրջանցիկ ճանապարհին: Այս նախագծով կառուցվող ճանապարհը դեպի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններ երթևեկելու այլընտրանքային ճանապարհ է: Շինարարական աշխատանքները սկսվելու են ընթացիկ տարվա ապրիլին, և հունիսից մարաշցիները կօգտվեն այդ ճանապարհից:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/10/42085824_95:0:1600:1129_1920x0_80_0_0_c54f00ed2e25b085aedc233459a70919.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երևան, ճանապարհ, տիգրան ավինյան
երևան, ճանապարհ, տիգրան ավինյան
Մյասնիկյան պողոտայի խցանումները կթեթևանան. Երևանում 2 նոր ճանապարհ է կառուցվելու
15:35 12.01.2023 (Թարմացված է: 15:36 12.01.2023) Երևանի Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է ևս մեկ ճանապարհ կառուցել և մեկ ուղեանց (էստակադա):
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Երևանում մեկնարկել է 2 կարևոր ավտոճանապարհային նախագիծ` կառուցվելու են Նոր Նորք և Նորք–Մարաշ վարչական շրջանները Կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ, ինչպես նաև Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից նոր ճանապարհ կկառուցվի դեպի Մյասնիկյան պողոտա։ Տեղեկությունը «
Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից դեպի Մյասնիկյան պողոտա ճանապարհին նախատեսվում է կառուցել նաև ուղեանց (էստակադա):
«Այս ճանապարհը էապես կթեթևացնի Մյասնիկյան պողոտայի վերին հատվածի ծանրաբեռնվածությունը, որտեղ առաջանում են Երևանի այս հատվածի ամենախիտ խցանումները: Այս մասշտաբային նախագծի շինարարական փուլը նախատեսել ենք սկսել հունիս ամսին, իսկ արդեն տարեվերջին մեր քաղաքացիները կերթևեկեն նոր ճանապարհով: Ուղեանցի նախագծային և շինարարական փուլերը նույնպես այս տարի կմեկնարկեն»,– գրել է Ավինյանը։
Նա նաև ընդգծել է, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում Գարեգին Հովսեփյան փողոցը նոր ճանապարհով կմիանա Սարալանջի շրջանցիկ ճանապարհին: Այս նախագծով կառուցվող ճանապարհը դեպի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններ երթևեկելու այլընտրանքային ճանապարհ է: Շինարարական աշխատանքները սկսվելու են ընթացիկ տարվա ապրիլին, և հունիսից մարաշցիները կօգտվեն այդ ճանապարհից: