00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինացիներին շարունակում են մսաղացը գցել․ Սոլեդարն ու Արևմուտքի անթաքույց մտադրությունը

© AP Photo / Vadim GhirdaՈւկրաինական զորք
Ուկրաինական զորք - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2023
Ուկրաինական զորք
Բաժանորդագրվել
Վերջին տասնամյակներին Արևմուտքը սովորել է, որ ռազմական արշավներում ցանկացած հակառակորդի նկատմամբ իր գերակայությունը ոչ միայն բազմակի շատ է, այլ սկզբունքորեն անհամեմատելի։ Թերևս այստեղից է գալիս ՌԴ-ի նկատմամբ առավելագույնս ուղիղ և կոպիտ ճնշում գործադրելու նրա վարքագիծը։
Երեկ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց Ուկրաինային ռազմական օգնությունն ուժեղացնելու կարևորության մասին։
Այս հայտարարությունը հատկանշական է երկու առումով։ Նախ` այն արվեց ՌԴ զորքերի կողմից Սոլեդարի ազատագրման պահին, ընդ որում՝ Ստոլտենբերգը հատուկ ընդգծեց Ուկրաինային արևմտյան աջակցություն ցուցաբերելու կարևորության մասին հենց այս իրադարձությունների ֆոնին։ Երկրորդ` Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն այդ խոսքերն ասաց Եվրահանձնաժողովի հետ համատեղ նիստից առաջ։
ՌԴ օդուժի ստորաբաժանումներն արգելափակել են Սոլեդարը հյուսիսից ու հարավից. ՊՆ
Հարկ է հիշեցնել, որ դրանից մեկ օր առաջ ՆԱՏՕ–ի և ԵՄ–ի ղեկավարությունը համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին։ Եվրոպայի անունից իրենց ստորագրություններն այդ փաստաթղթի տակ դրեցին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Փաստաթղթում հատուկ նշված Ուկրաինայի իրադարձությունների լույսի ներքո Եվրոպային ամերիկյան ռազմական ծրագրերի մեջ ներքաշելու գործընթացը ընթանում է ողջ թափով։
Սակայն ռազմաճակատում տեղի ունեցող դեպքերը հաշվի առնելով՝ մի շարք հարցեր են առաջանում Արևմուտքի ինչպես մարտավարության, այնպես էլ ռազմավարության վերաբերյալ։
Սոլեդարի և Արտյոմովսկի (Կիևը գործածում է քաղաքի հին անվանումը` Բախմուտ) ռազմական նշանակության առնչությամբ փորձագետների և պաշտոնական այրերի կարծիքները տարբեր են։ Ոմանք պնդում են, որ Սոլեդարի ազատագրմամբ ճեղքվել է Ուկրաինայի ԶՈւ պաշտպանության կարևորագույն գծերից մեկը, և դա էապես փոխում է իրավիճակը ԴԺՀ–ի տարածքի ազատագրման գործում։ Մյուսները կարծում են, որ այդ իրադարձության նշանակությունը չպետք գերագնահատել. դա բավականին լոկալ հաղթանակ է։ Երրորդներն ընդհանրապես փորձում են ձևացնել, որ այդ բնակավայրերը որևէ կարևոր նշանակություն չունեն։ Օրինակ՝ Վլադիմիր Զելենսկին Սոլեդարի ռուսական գրոհը «խելահեղություն» է անվանել՝ նկատի ունենալով, որ այնտեղ չկար այն, ինչի համար դա արժեր անել. «Եվ ի՞նչ էր Ռուսաստանն ուզում ստանալ այնտեղ։ Ամեն ինչ ամբողջությամբ ավերվել է, կյանք գրեթե չկա»։
Ռուսների համար դժվա՞ր կլինի․ ՆԱՏՕ-ի օգնությունը Կիևին նոր մակարդակի է հասել
Թեպետ այստեղ ինքնաբերաբար հարց է առաջանում՝ այդ դեպքում հանուն ինչի՞ է Ուկրաինայի ԶՈւ–ն այդքան կյանք զոհաբերել Սոլեդարում։ Քանի որ դիտորդները, եթե որևէ բանի վերաբերյալ ընդհանուր կարծիք ունեն, ապա դա միայն Ուկրաինայի կորուստների վերաբերյալ գնահատականն է, որը միաձայն որակվում է որպես աղետալի։ Կիևի հրամանատարությունն այնտեղ անդադար պահուստային ուժեր էր տեղափոխում, որոնք պարզապես ջախջախվում էին ՌԴ ստորաբաժանումների կողմից, ընդ որում՝ ուկրաինական զորքի անհույս վիճակն ակնհայտ էր արդեն մի քանի շաբաթ։ Ռազմական մասնագետները վաղուց էին միաբերան պնդում, որ Ուկրաինայի ԶՈւ–ի համար ռազմական տեսանկյունից ավելի նպատակահարմար կլիներ զորքը քաղաքից դուրս բերել նոր պաշտպանական սահմաններ։ Բայց, բնականաբար, Կիևի, առավել ևս Արևմուտքի համար քաղաքական նպատակահարմարությունը ավելի կարևոր է, քան ռազմականը, այնպես որ ուկրաինացիներին անվարան և անխնա շարունակում են մսաղացը գցել։
Սակայն կասկած կա, որ հարցն այստեղ միայն որոշումներ կայացնողների՝ Ուկրաինայի ԶՈւ–ի անձնակազմի ճակատագրի վերաբերյալ անտարբերությունը չէ։ Առավել կարևոր և մեծ գործոն է թվում ռեսուրսների նկատմամբ Արևմուտքի ընդհանուր վերաբերմունքը. ինչպես ներկայիս աշխարհաքաղաքական դիմակայման հարցում, այնպես էլ ընդհանրապես։
Պատերազմը չափազանց թանկարժեք բան է։ Այն վարելու համար տարատեսակ և մեծ ռեսուրսներ են հարկավոր` ֆինանսական, մարդկային, արդյունաբերական, էներգետիկ և այլն։
Վերջին տասնամյակներին Արևմուտքը սովորել է, որ ռազմական արշավներում ցանկացած հակառակորդի նկատմամբ իր գերակայությունը ոչ միայն բազմակի շատ է, այլ սկզբունքորեն անհամեմատելի։ Իսկ դա իր հերթին Արևմուտքի մոտ անսահման հնարավորությունների զգացում է ծնել։
«Leopard»–ները Ուկրաինային չեն փրկի և շուտով մետաղաջարդոնի կվերածվեն. Մեդվեդև
Թերևս այստեղից է գալիս Ռուսաստանի նկատմամբ առավելագույնս ուղիղ և կոպիտ ճնշում գործադրելու նրա վարքագիծը։ Հենց այդպես է Արևմուտքը սովոր գործել այն երկրների դեմ, որոնց նա համարում է իր գլխավոր թշնամին։ Բայց այդ մեթոդն արդյունավետ է միայն այն դեպքում, եթե հակառակորդն արագ կոտրվում է։ Եթե նա շարունակում է դիմակայել հարվածին, և գործողությունները երկարում են, ապա նման ռեսուրսների վատնումն այդ դեպքում չարդարացված է դառնում, իսկ կողմնակի ազդեցությունը չափազանց թանկ է նստում։
Հենց դա ենք տեսնում արդեն շուրջ մեկ տարի։ Մի կողմից Ուկրաինայի վրա փողի, զենքի և այլ աջակցության տարափ է թափվում։ Ընդ որում՝ գործընթացն այդ ամեն անգամ ավելի մեծ թափ է առնում։ Ի դեպ, դա ինքնին հակառակորդի վրա կարող է բարոյալքող ազդեցություն թողնել։
Սակայն մյուս կողմից առավել հաճախ և բարձր է ասվում (այդ թվում՝ արևմտյան ազդեցիկ աղբյուրներից), որ Արևմուտքի տիրապետության տակ գտնվող ռեսուրսներն իրականում անվերջ չեն, և դա պարզ դարձավ արդեն փետրվարի 24-ից հետո առաջիկա ամիսների ընթացքում։ Զենքի պահեստներն արագ դատարկվում են, իսկ դրանց համալրումը, ինչպես և արտադրության վերականգնումը արագ գործ չէ, երբեմն տարիներ է պահանջում։ Ուկրաինայում ավելի բարդ և թանկարժեք սպառազինության համակարգերի պահանջարկ է առաջանում, որոնք ևս այդքան էլ շատ չեն և բարձր որակավորում ունեցող անձնակազմ են պահանջում։ Իհարկե, տպագրական սարքը ԱՄՆ–ի և Եվրոպայի համար թեթևացնում է Կիևին հերթական միլիարդներ հատկացնելու գործընթացը, միայն թե 2022 թվականին Արևմուտքը երկար տարիներից հետո առաջին անգամ ստիպված եղավ ներքին գնաճը զսպելու անկարողության տհաճ զգացումը վերհիշել։ Եվ չկա որևէ նշան, որ նոր տարում իրավիճակն ավելի կթեթևանա։
Սակայն եթե այս թեմաներն այնուամենայնիվ հնչում են արևմտյան տեղեկատվական դաշտում որպես նախազգուշացում, որ անհրաժեշտ է ավելի զգուշավոր լինել արժեքավոր ռեսուրսների մսխման հարցում, ապա հորիզոնում նշմարվող մարդկային ռեսուրսների պակասուրդի նկատմամբ կարծես թե նույնիսկ գիտակցման նշույլ չկա։
Արևմուտքը բացարձակ չի թաքցնում, որ պատրաստվում է կռվել «մինչև վերջին ուկրաինացին»։ Բայց չէ՞ որ դա էլ կարելի է տարբեր կերպ անել, և Սոլեդարի համար մղվող պայքարը հերթական անգամ ցույց տվեց, որ այդ կողմը մարդկային ռեսուրսներն ամենաանմիտ ձևով է վատնում։
Սկզբունքորեն կարելի է հասկանալ՝ որտեղից է նման վերաբերմունքը գալիս։ Ուկրաինան մեծ բնակչություն ունեցող հսկայական երկիր է։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ 2021 թվականին Ուկրաինայի բնակչությունը շուրջ 44 մլն էր կազմում։ Իսկ դասական ռազմական մեթոդաբանության համաձայն՝ երկրի մոբիլիզացիոն ներուժը լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում գնահատվում է բնակչության 10-20 տոկոսի չափով։ Այսինքն՝ եթե վերցնենք վերին շեմը, ինչ-որ մեկը կարող է ասել, որ Ուկրաինայում նույնիսկ 9 մլն մարդու կարելի է զենքի տակ դնել։ Բավական տպավորիչ թիվ է։
Միայն թե ՌԴ ռազմական փորձագետները կարծում են, որ Ուկրաինայում առկա երկարամյա անբերանպաստ ժողովրդագրական գործընթացները հաշվի առնելով (վաղուց այնտեղ 40 մլն բնակչություն չկա, բացի այդ, պետք է հանել ազատագրված տարածքների մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր հաջողությամբ խուսափել են զորահավաքից և մեկնել արտերկիր)՝ երկրի իրական մոբիլիզացիոն ներուժը հազիվ թե հատի 2 միլիոնի սահմանը, և արդեն իսկ մոտ է սպառման։ Եվ նույնիսկ եթե այս գնահատականը ավելի քիչ է իրական թվերից, ամեն դեպքում ավելի մոտ է իրականությանը, քան երևակայություններն այն միլիոնավոր ուկրաինացիների մասին, որոնց Արևմուտքը կարող է Ռուսաստանի դեմ հանել։ Այս ամենի անուղղակի ապացույց կարող է հանդիսանալ նաև Ուկրաինայում կռվող օտարերկրյա վարձկանների անշեղ աճը. սեփական մարդկային ռեսուրսներն այնտեղ սկսում են չբավականացնել։
Նման իրավիճակում Ուկրաինայի ԶՈւ–ի հսկայական կորստի գնով Սոլեդարի անհույս պաշտպանությունը ոչ միայն մարդկանց անխուսափելի մահվան ուղարկելու ցինիկ դրսևորում է, այլև ոչ խելամիտ կերպով արժեքավոր և շուտով արդեն դեֆիցիտ դարձող մարդկային ռեսուրսների մսխում։
Սակայն սա արտացոլում է այն նույն մոտեցումը, որն Արևմուտքը ցուցադրում է Ռուսաստանի դեմ պայքարում` կարծես թե ցանկացած ռեսուրսների անսպառ աղբյուրի հասանելիություն ունի։
Միայն թե արդեն նախորդ տարին ապացուցեց, որ դա մոլորություն է։ Բայց չէ՞ որ Ռուսաստանը դեռ որևէ լուրջ բան չի սկսել։
Լրահոս
0