Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան

© Photo : Facebook / საქართველოს მთავრობაՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկու երկրի ղեկավարները կարծիքով՝ հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը կօգնի զարգացնել Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։
Վրաստանի վարչապետը Երևանում է հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վրացական պատվիրակությանը դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն։
Հիշեցնենք, որ 12-րդ հերթական նիստի անցկացման մասին պայմանավորածությունը Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև ձեռք է բերվել եղել է 2022 թվականի նոյեմբեր ամսին։
Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Թբիլիսիում։ Երևանում նիստը վերջին անգամ անցկացվել է 2019 թվականին՝ գրեթե 10 տարվա ընդմիջումից հետո։
Լրահոս
0