00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը պետք է փոխի իր պաշտոնական դիրքորոշումը. Անդրանիկ Թևանյանը` Լաչինի միջանցքի մասին

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյան - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2023
Անդրանիկ Թևանյան
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցության պատգամավորը ՀՀ իշխանություններին մեղադրեց Մոսկվայի հետ հարաբերությունները միտումնավոր փչացնելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երևանը պետք է փոխի իր պաշտոնական դիրքորոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման առումով և դադարեցնի հակառուսական հիստերիան։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը` ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ հայտարարություն» ընդունելու նախագիծը։
Նա ընդգծեց՝ այն պայմաններում, երբ Հայաստանի անվտանգության համակարգն այդքան փխրուն վիճակում է, իշխանությունների հակառուսական տրամադրությունները կարող են քաղաքական, գոյաբանական և հումանիտար խնդիրներ առաջացնել։ Թևանյանի կարծիքով` այն դժվարին իրավիճակը, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը, շատ դեպքերում ՀՀ իշխանությունների որդեգրած սխալ և պարտվողական քաղաքականության հետևանքն է։

«ԼՂ–ում տեղակայված ռուս խաղաղապահների հասցեին քննադատությունները և՛ պաշտոնական Բաքվի, և՛ Երևանի կողմից են հնչում։ Մեր և իշխանությունների հիմնական տարաձայնությունն այն է, որ նրանք ընդունում են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ու ղարաբաղցիներն էլ պետք է Բաքվի հետ շփվեն ադրբեջանական օրենսդրության շրջանակներում։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետները, ինչպես նաև թիրախները (ռուս խաղաղապահները, Արցախի իշխանությունները) նույնական են այս հարցում»,– ասաց Թևանյանը։

Նրա պնդմամբ` Լաչինի միջանցքը փակվել է ոչ միայն Ադրբեջանի հանցավոր գործողությունների, այլև նախորդ տարի Պրահայում տեղի ունեցած համաձայնության հետևանքով, որտեղ նշվել է, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։
Թևանյանը նաև քննադատեց այն փաստը, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց, ինչը դարձել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանն ուղղված քաղաքականության վառ դրսևորումներից մեկը։ Խմբակցության ներկայացուցիչն անհրաժեշտ համարեց բաց տեքստով հայտարարել, որ Լաչինի միջանցքը փակվել է ոչ միայն Ադրբեջանի հանցավոր քաղաքականության, այլև Հայաստանի իշխանությունների դիրքորոշման հետևանքով:
Ինչ վերաբերում է հայտարարության նախագծին, ապա ընդդիմադիր պատգամավորը նշեց` այնտեղ ասվում է, որ ՀՀ խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից կեղծ և «էկոլոգիական» պատրվակով Լաչինի միջանցքի արգելափակումը։
«Ադրբեջանի այս գործողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս այն, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Նրանք խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, վախի մթնոլորտ են ստեղծում ԼՂ–ում և հոգեբանական ճնշում են գործադրում այնտեղի բնակիչների վրա։ Ադրբեջանը նպատակ ունի նոր ցեղասպանություն իրականացնելու և պատերազմ հրահրելու։ Ընդգծել ենք, որ Հայաստանը պետք է իրականացնի իր հանձնառությունը` Արցախի ժողովրդի իրավունքի իրացման, Արցախի անվտանգության ապահովման և «անջատում հանուն փրկության» սկզբունքի կյանքի կոչման համար»,– ասված է նախագծում։
Փաստաթղթի հեղինակները նշում են նաև, որ Լաչինի միջանցքի գործունեությունը կենսական նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի համար, իսկ դրա շրջափակումը հղի է աղետալի հետևանքներով: Եվս մեկ անգամ ընդգծվում է ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման անհրաժեշտությունը:
Նախագծով նաև կոչ են անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները, համարժեք գնահատական տալ Բաքվի սադրանքներին:
Թևանյանն իր ելույթում նշեց, որ նախագիծն առաջարկվել է դեռևս դեկտեմբերին՝ միջանցքի արգելափակումից անմիջապես հետո, սակայն ՀՀ իշխանությունները՝ ի դեմ խորհրդարանական մեծամասնության, տապալել են դրա ընդունումը՝ պատճառաբանելով նաև այն, որ պետք չէ վնասել ապաշրջափակման շուրջ բանակցություններին։ Պատգամավորը իշխանական կուսակցության պահվածքը համարեց չարդարացված։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0