https://armeniasputnik.am/20230113/evrvopakan-khvorhrdaranum-lghi-mardasirakan-iravitshaki-harcvov-banavetsh-klini-53812250.html
Եվրոպական խորհրդարանում ԼՂ–ի մարդասիրական իրավիճակի հարցով բանավեճ կլինի
Եվրոպական խորհրդարանում ԼՂ–ի մարդասիրական իրավիճակի հարցով բանավեճ կլինի
ԵԽ կայքից տեղեկանում ենք, որ բանավեճի արդյունքում հայտարարություն կընդունվի։ 13.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-13T22:52+0400
2023-01-13T22:52+0400
2023-01-13T22:53+0400
եվրոպա
եվրախորհրդարան
լաչինի միջանցք
արցախ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/09/43126406_0:84:1600:984_1920x0_80_0_0_d2fc91805502c22fff7f9e121fa10a04.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» թեմայով բանավեճ կլինի, տեղեկանում ենք ԵԽ կայքից։Թե ովքեր կլինեն բանավեճի կողմերը, հայտնի չէ։ Նշվում է միայն, որ բանավեճի արդյունքում հայտարարություն կընդունվի։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։Հունվարի 10-ին Հայաստանից Արցախը սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում վթար է արձանագրվել, որի պատճառով այժմ Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Հունվարի 12-ից խափանումներով է գործում նաև ինտերնետ կապը։
եվրոպա
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/09/43126406_0:0:1423:1067_1920x0_80_0_0_8c6cd2bcad3a96b80ca669df9fdb02cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրոպա, եվրախորհրդարան, լաչինի միջանցք, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
եվրոպա, եվրախորհրդարան, լաչինի միջանցք, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Եվրոպական խորհրդարանում ԼՂ–ի մարդասիրական իրավիճակի հարցով բանավեճ կլինի
22:52 13.01.2023 (Թարմացված է: 22:53 13.01.2023) ԵԽ կայքից տեղեկանում ենք, որ բանավեճի արդյունքում հայտարարություն կընդունվի։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» թեմայով բանավեճ կլինի, տեղեկանում ենք
ԵԽ կայքից։
Բանավեճը տեղի կունենա հունվարի 18-ին, ԵԽ լիագումար նիստի ժամանակ կքննարկվի Լաչինի թեման։
Թե ովքեր կլինեն բանավեճի կողմերը, հայտնի չէ։ Նշվում է միայն, որ բանավեճի արդյունքում հայտարարություն կընդունվի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Հունվարի 10-ին Հայաստանից Արցախը սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում վթար է արձանագրվել, որի պատճառով այժմ Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Հունվարի 12-ից խափանումներով է գործում նաև ինտերնետ կապը։