https://armeniasputnik.am/20230113/fransian-adrbejani-nkatmamb-patzhamijvocner-chi-kirari-jael-braun-piven-53776853.html
Ֆրանսիան Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառի. Յաել Բրաուն-Պիվեն
Ֆրանսիան Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառի. Յաել Բրաուն-Պիվեն
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ֆրանսիան Հայաստանին պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ։ 13.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-13T13:41+0400
2023-01-13T13:41+0400
2023-01-13T13:53+0400
պատժամիջոցներ
հայաստան
ադրբեջան
ֆրանսիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/0d/53776125_0:0:2328:1310_1920x0_80_0_0_735c916b9ef672f0e991910a7ebcc349.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ֆրանսիայի համար առաջնահերթություն է հարցի խաղաղ կարգավորումը և երկխոսության վերականգնումը։ Այսպես պատասխանեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ։ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց, որ Ֆրանսիան Հայաստանին պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ։«Ֆրանսիան առանց այդ էլ ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղություն բերելու համար։ ՀՀ–ի և հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար»,– ասաց Ալեն Սիմոնյանը։Ֆրանսիայի ԱԺ նախագահն անդրադարձավ նաև Հայաստան ուղարկված ԵՄ դիտորդական խումբին ու հույս հայտնեց, որ շուտով ևս մեկ առաքելություն կգործուղվի Հայաստան։Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը 2022 թ. նոյեմբերի 15-ին 295 կողմ, 1դեմ ձայների հարաբերակցությամբ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև էր ընդունել։Բանաձևը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ամեն կերպ աջակցել Հայաստանին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։Իսկ նոյեմբերի 30–ին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձև ընդունեց նաև Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը։ 256 սենատորներ միաձայն կողմ քվերակեցին բանաձևի ընդունմանը։Նշենք, որ փաստաթղթում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը։ Բացի այդ, Ադրբեջանից պահանջում են անհապաղ դուրս գալ Հայաստանից օկուպացրած տարածքներից։
ադրբեջան
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/0d/53776125_291:0:2038:1310_1920x0_80_0_0_e3d0193da1a5a0d7fbd2faadbf4a57eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պատժամիջոցներ, հայաստան, ադրբեջան, ֆրանսիա
պատժամիջոցներ, հայաստան, ադրբեջան, ֆրանսիա
Ֆրանսիան Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառի. Յաել Բրաուն-Պիվեն
13:41 13.01.2023 (Թարմացված է: 13:53 13.01.2023) ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ֆրանսիան Հայաստանին պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ֆրանսիայի համար առաջնահերթություն է հարցի խաղաղ կարգավորումը և երկխոսության վերականգնումը։ Այսպես պատասխանեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ։
«Կարծում ենք` այսօր այլ ճանապարհներ կիրառելը տեղին չէ, քանի դեռ հնարավոր խաղաղության ճանապարհը ամբողջովին սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով»,– ասաց նա։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց, որ Ֆրանսիան Հայաստանին պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ։
«Ֆրանսիան առանց այդ էլ ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղություն բերելու համար։ ՀՀ–ի և հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար»,– ասաց Ալեն Սիմոնյանը։
Ֆրանսիայի ԱԺ նախագահն անդրադարձավ նաև Հայաստան ուղարկված ԵՄ դիտորդական խումբին ու հույս հայտնեց, որ շուտով ևս մեկ առաքելություն կգործուղվի Հայաստան։
Հիշեցնենք, որ
Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը 2022 թ. նոյեմբերի 15-ին 295 կողմ, 1դեմ ձայների հարաբերակցությամբ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև էր ընդունել։
Բանաձևը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ամեն կերպ աջակցել Հայաստանին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։
Իսկ նոյեմբերի 30–ին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին
բանաձև ընդունեց նաև Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը։ 256 սենատորներ միաձայն կողմ քվերակեցին բանաձևի ընդունմանը։
Նշենք, որ փաստաթղթում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը։ Բացի այդ, Ադրբեջանից պահանջում են անհապաղ դուրս գալ Հայաստանից օկուպացրած տարածքներից։