Գնդակոծություններ Դոնբասում. խաղաղ բնակիչների շրջանում զոհ և վիրավորներ կան

© Sputnik / Iliya Pitalev / Անցնել մեդիապահոցԴոնեցկ
Դոնեցկ - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2023
Դոնեցկ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տարածքային պաշտպանության շտաբը հրապարակել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում իրադրության մասին ամփոփագիրը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գնդակոծության հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են, հայտնում է ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը։
«Հունվարի 12-ի ժամը 08.00-ից մինչև հունվարի 13-ի ժամը 08.00-ն Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից գնդակոծությունների հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս չորս խաղաղ բնակիչ վիրավորվել է»,-հայտնել է շտաբը Telegram-յան ալիքում:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 322-րդ օրը։
Լրահոս
0