00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից MRSAM ՀՕՊ համակարգեր գնել․ ԶԼՄ-ներ

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցՀնդկաստանի դրոշը
Հնդկաստանի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2023
Հնդկաստանի դրոշը
Բաժանորդագրվել
Հնդկական աղբյուրները հերթական անգամ հայտնել են Հայաստանի հետ հնարավոր պաշտպանական գործարքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանը դիտարկում է հնդկական MRSAM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրների գնման հարցը։ Այս մասին հայտնում է տեղական IDRW պորտալը՝ նշելով, որ Երևանն այդ կերպ ցանկանում է փոխարինել իր սպառազինության մեջ գտնվող խորհրդային արտադրության «Պեչորա» Ս-125 զենիթահրթիռային համալիրները։
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հայկական կողմը հայտ էր ներկայացրել նշված համակարգերի գնման վերաբերյալ, Հնդկաստանն իր հերթին առաջարկել էր Akash և Akash-NG համակարգեր, որոնք նույնպես սեփական արտադրության արտադրանք են։ Բանն այն է, որ թեև MRSAM ԶՀՀ-ներն արտադրվում են Հնդկաստանում, որոշ տեխնոլոգիաներ փոխառված են Իսրայելից։
Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ Նյու Դելին այդ սպառազինությունների արտահանման առումով սահմանափակումներ չունի։ Տվյալ գործարքն ուշագրավ կլինի նրանով, որ Հայաստանի հիմնական հակառակորդը՝ Ադրբեջանը, նույնպես մեծապես կախված է իսրայելական մատակարարումներից, մասնավորապես, նրա սպառազինության մեջ են Barak-8 ԶՀՀ-ները, նշում են հրապարակման հեղինակները։
Հիշեցնենք, որ անցյալ տարի հնդկական աղբյուրները մի քանի անգամ գրել էին Երևանի և Նյու Դելիի միջև խոշոր ռազմատեխնիկական գործարքների մասին։ Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանը 250 մլն դոլարի պայմանագիր է ստորագրել, որի շրջանակներում Երևանը, մասնավորապես, հնդկական արտադրության Pinaka ՀԿՌՀ-ներ է պատվիրել։
Այնուհետև հրապարակումներ եղան ATAGS ինքնագնաց հաուբիցների գնման գործարքների մասին։ Հոկտեմբերին կայացավ նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նյու Դելի։ Այցը բավականին հագեցած էր։ Հոկտեմբերի 18-ին Պապիկյանը բանակցություններ անցկացրել իր հնդիկ գործընկերոջ հետ, մասնակցեց Defexpo 2022 պաշտպանական խոշոր ցուցահանդեսին։
Լրահոս
0