00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աճն ամենացածրն է ԵԱՏՄ–ում

Բաժանորդագրվել
Հացահատիկի ու ձվի արտադրությունը Հայաստանում աճել է, անասնապահական արտադրանքի ծավալը` կրճատվել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. 2022թ–ի հունվար–նոյեմբերին Հայաստանում գրանցվել է ԵԱՏՄ երկրների շարքում գյուղատնտեսության ոլորտի աճի ամենացածր մակարդակը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում 11-ամսյա աճը կազմել է 0,5%, Բելառուսում՝ 3,5%, Ռուսաստանում՝ 4,7%, Ղրղզստանում՝ 6,4%։ Աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ղազախստանում՝ 8,5%։
ԵՏՀ փորձագետների գնահատականներով, գյուղոլորտի աճը միության անդամ երկրներում հիմնականում պայմանավորվել է գյուղատնտեսական մշակաբույսերի, մասնավորապես` հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի բերքի ծավալների աճով։ Որոշ երկրներում մեծապես աճել է նաև անասնաբուծական հիմնական տեսակների արտադրությունը։
Հայաստանում 2022-ի հունվար–նոյեմբերին հացահատիկի բերքը 57,6%-ով գերազանցել է անցյալ տարվա նույն ցուցանիշը, Ղրղզստանում աճը կազմել է 36,4%, Ռուսաստանում՝ 24,6%, Բելառուսում՝ 22,8%։
ՀՀ–ի և ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը գերազանցել է նախաճգնաժամային ցուցանիշները
Անասնաբուծության ու թռչնաբուծության ոլորտում Հայաստանի ցուցանիշներն այնքան էլ գոհացուցիչ չեն։ Տավարի ու թռչնի մսի արտադրական ծավալները մեր երկրում 2021թ–ի նոյեմբերի համեմատ 2022–ի նոյեմբերի դրությամբ կրճատվել են 5.1 տոկոսով, Բելառուսում` 2.4 տոկոսով։ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում արտադրությունն աճել է. Ղազախստանում` 0.7 տոկոսով, Ղրղզստանում`2.8, ՌԴ–ում` 3.4 տոկոսով։
Կաթի արտադրության ոլորտում Հայաստանը ԵԱՏՄ միայն երկրն է, որտեղ անկում է արձանագրվել (7,1%-ով)։ Բելառուսում կաթի արտադրությունն ավելացել է 0.6 տոկոսով, ՌԴ–ում` 1.5, Ղրղզստանում` 2.1, Ղազախստանում`2 տոկոսով։
Ձվի արտադրության ոլորտում Հայաստանը դրական ցուցանիշ է արձանագրել։ 2022թ–ի 11 ամսում Հայաստանում 2021թ համեմատ 4.4 տոկոսով ավելի շատ ձու է արտադրվել։ ՌԴ–ում աճը եղել է 2.5 տոկոս, Ղազախստանում` 4.9 տոկոս, Ղրղզստանում`8.3։ Բելառուսում ձվի արտադրության ծավալները 1.4 տոկոսով կրճատվել են։
ԵԱՏՄ անդամ երկրների գյուղատնտեսական բոլոր տեսակի տնտեսություններում արտադրված գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2022 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,1%-ով` կազմելով 154,8 մլրդ դոլար։
Լրահոս
0