00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ-ն Փաշինյանից պահանջում է հրապարակել բոլոր խոստումները, որոնք տրվել են ժողովրդի անունից

© Sputnik / Aram Nersesyan Արխիվային լուսանկար

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2023
Բաժանորդագրվել
ՀՀԿ ԳՄ–ն հայտարարությամբ է հանդես եկել` իր անվերապահ սատարումը հայտնելով Արցախի ժողովրդին։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մտահոգված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի՝ ՀՀ անվտանգային համակարգն ու նրա կարևոր բաղադրիչ հանդիսացող «հայ-ռուսական հարաբերությունները վնասող անմիտ քաղաքականությամբ և վնասարար հայտարարություններով»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀԿ գործադիր մարմինը, տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ ՀՀԿ-ն համոզված է` Ադրբեջանը կեղծ բնապահպանական ձեռնարկման անվան տակ Արցախի բնակչության նկատմամբ բարոյահոգեբանական ճնշումներ գործադրելու և հայրենազրկելու քաղաքականություն է վարում։
«ՀՀԿ–ն իր անվերապահ սատարումն ու քաղաքական-քաղաքացիական աջակցությունն է հայտնում Արցախի ժողովրդին: Բացի այդ, անթույլատրելի է որակում աշխարհաքաղաքական սակարկությունները, Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգերի դեմ իրականացվող նպատակաուղղված քաղաքական արկածախնդրությունները»,–ասված է հայտարարության մեջ։
Միաժամանակ կուսակցությունը շնորհակալություն է հայտնում ՌԴ խաղաղապահ առաքելությանը` ընդգծելով, որ խնդրի շուտափույթ հանգուցալուծման համար ակնկալում է իրավիճակից բխող վճռական որոշումներ։
ՀՀԿ–ն պահանջում է Փաշինյանից հրապարակել բոլոր այն կարևոր սկզբունքային պայմանավորվածություններն ու խոստումները, որոնք տրվել են Հայաստանի և Արցախի ժողովրդի անունից 2020թ. նոյեմբերի 9-ից հետո։ Բացի այդ, պահանջում են նաև, որ գործող իշխանությունները լիարժեք իրականացնեն Արցախի անվտանգության երաշխավոր լինելու` ՀՀ պարտականությունը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ինստիտուտին` ՀՀԿ ԳՄ–ն նշում է, որ կարևորում է դրա վերագործարկման անհրաժեշտությունը և համանախագահ երկրների առավել արդյունավետ ներգրավումը առկա ճգնաժամի հանգուցալուծման գործում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Հունվարի 10-ին Հայաստանից Արցախը սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում վթար է արձանագրվել, որի պատճառով այժմ Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Հունվարի 12-ից խափանումներով է գործում նաև ինտերնետ կապը։
Լրահոս
0