«Wizz Air» ընկերությունը սկսել է Վենետիկ-Երևան-Վենետիկ չվերթեր իրականացնել

© Photo : provided by press office of Wizz Air Abu Dhabi«Wizz Air» ավիաընկերության ինքնաթիռ
«Wizz Air» ավիաընկերության ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2023
«Wizz Air» ավիաընկերության ինքնաթիռ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չվերթերն իրականացվում են շաբաթական երկու անգամ:
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. «Wizz Air» ավիաընկերությունը սկսել է Վենետիկ-Երևան-Վենետիկ երթուղով չվերթեր իրականացնել: Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
Թռիչքներն իրականացվում են շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ:
Ավիատոմսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել wizzair.com կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Հիշեցնենք, որ հունգարական բյուջետային «Wizz Air» ավիաընկերությունը հայկական շուկա է մտել 2019 թվականին։ Առաջին չվերթերն իրականացվել են դեպի Վիեննա և Վիլնյուս։
Ամանորը «Զվարթնոցում». օդանավակայանի սպասարկած ուղևորների թիվը գերազանցել է 3.5 միլիոնը
Լրահոս
0