00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք պետք է ապահովենք փորձագետի մուտքը պահեստ. լարված իրավիճակ Ֆիրդուսի թաղամասում

© Sputnik / Artak AghababyanԼարված իրավիճակ Ֆիրդուսի թաղամասում
Լարված իրավիճակ Ֆիրդուսի թաղամասում - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2023
Լարված իրավիճակ Ֆիրդուսի թաղամասում
Բաժանորդագրվել
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները Ֆիրդուսի են գնացել ոստիկանների հետ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ֆիրդուսի թաղամասում այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները կոտրում են պահեստների և տների դռները` փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։ Բնակիչները փորձում են խոչընդոտել։
© Sputnik / Artak Aghababyan

Լարված իրավիճակ Ֆիրդուսի թաղամասում

Լարված իրավիճակ Ֆիրդուսի թաղամասում - Sputnik Արմենիա
1/5

Լարված իրավիճակ Ֆիրդուսի թաղամասում

© Sputnik / Artak Aghababyan

Հարկադիր կատարման ծառայողները կոտրում են պահեստների և տների դռները

Հարկադիր կատարման ծառայողները կոտրում են պահեստների և տների դռները - Sputnik Արմենիա
2/5

Հարկադիր կատարման ծառայողները կոտրում են պահեստների և տների դռները

© Sputnik / Artak Aghababyan

Բնակիչները փորձում են խոչընդոտել

Բնակիչները փորձում են խոչընդոտել - Sputnik Արմենիա
3/5

Բնակիչները փորձում են խոչընդոտել

© Sputnik / Artak Aghababyan

Տարածքում են նաև ոստիկանության ծառայողները

Տարածքում են նաև ոստիկանության ծառայողները - Sputnik Արմենիա
4/5

Տարածքում են նաև ոստիկանության ծառայողները

© Sputnik / Artak Aghababyan

Իրավապահներ

Իրավապահներ - Sputnik Արմենիա
5/5

Իրավապահներ

1/5

Լարված իրավիճակ Ֆիրդուսի թաղամասում

2/5

Հարկադիր կատարման ծառայողները կոտրում են պահեստների և տների դռները

3/5

Բնակիչները փորձում են խոչընդոտել

4/5

Տարածքում են նաև ոստիկանության ծառայողները

5/5

Իրավապահներ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի գլխավոր խորհրդատու Վազգեն Գալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք պետք է ապահովեն փորձագետի մուտքը պահեստ։
«Մենք ունենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կատարողական թերթ, ըստ որի՝ Հարկադիր կատարման ծառայության միջոցով պետք է ապահովենք «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ –ի փորձագետի մուտքը նշված հասցեներ՝ դատաապրանքագիտական փորձագիտական ընթացքն ապահովելու համար»,–ասաց նա։
Տների և պահեստների սեփականատերերը թույլ չեն տալիս անշարժ գույքի գնահատող փորձագետին գնահատում իրականացնել, քանի որ չեն հավատում նրա օբյեկտիվությանը։
Փաստն այն է, որ դեռ 2007 թվականին կառավարությունը, ելնելով գերակա շահից, որոշել է, որ առկա շինությունները պետք է քանդեն և նորը սարքեն։ Բնակիչները վրդովված են, քանի որ փոխհատուցումը համարում են անհամաչափ։

«Մենք ցանկանում ենք ազատել տարածքը, բայց ողջամիտ փոխհատուցման դիմաց։ Մեզ առաջարկվում է կադաստրային արժեքի միայն կեսը, բայց մենք ուզում ենք, որ մեզ վճարեն անշարժ գույքի շուկայական արժեքը + 15%, ինչպես դա արվում է կառավարության որոշմամբ։ Ավելին, կառուցապատողները պատրաստ են փոխհատուցում տրամադրել մեկ հարկ տարածքի համար, չնայած, օրինակ, իմ տունը եռահարկ է»,- Sputnik Արմենիային ասաց Հանրապետության նրբանցք 8ա հասցեում բնակվող քաղաքացիներից մեկը` Ռաֆայել Սաֆարյանը։

Ըստ նրա՝ խոսքը եռահարկ բնակարանի մասին է, որի ամեն հարկի մակերեսը 126 քմ է, գնահատում են միայն առաջին հարկի մակերեսի արժեքը, մինչդեռ տարածքում առկա շենքերի մեկ քմ-ն 3000-3500 դոլար է։
Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:
Ովքեր են կառուցապատելու Ֆիրդուսի թաղամասի տարածքը, և ինչ է հայտնի նոր ներդրողների մասին
Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:
Արդեն տրվել է Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի վերակառուցման ծրագրի իրականացման մեկնարկը: - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
«Լավագույն մասնագետները տվել են իրենց համաձայնությունը». սկսվել է Ֆիրդուսի վերակառուցումը
Լրահոս
0