00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական շանտաժ է. Մինասյանը` ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյանը ԱԺ–ում
Արծվիկ Մինասյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2023
Արծվիկ Մինասյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը մանրամասնել է, թե ինչու նրանք չեն մասնակցել ԱԺ խորհրդի նիստին։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն իրենց 22 պատգամավորներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց սկսելու ԱԺ իշխող խմբակցության որոշումը համարում է քաղաքական շանտաժի միջոց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա ընդգծեց, որ հենց այդ պատճառով էլ իրենք ԱԺ խորհրդի նիստին չեն մասնակցել։
«Մեզ համար անհասկանալի է իրենց վարքագիծը, այդ պատճառով մենք որոշել ենք չմասնակցել։ Ինչ ուզում են, թող որոշեն, իրենց հարցն է։ Այստեղ մեր իրավունքի հարցն է, ասել ենք` ազատ եք, ինչ ուզում եք քննարկեք, որոշեք։ Համարում ենք, որ այդ գործընթացը քաղաքական շանտաժի միջոց է, որը մեզ համար անընդունելի է։ Իրավական տեսանկյունից էլ` վիճահարույց»,– նշեց Մինասյանը։
Նրա խոսքով` հարկ եղած դեպքում իրենք կդիմեն ՍԴ` որպես օրենքի դրույթի վիճարկում։
Նշենք, որ ԱԺ խորհրդի նիստում նախատեսվում էր Իշխան Սաղաթելյանին, Անդրանիկ Թևանյանին, Աննա Գրիգորյանին, Արմեն Ռուստամյանին, Սեյրան Օհանյանին, Էլինար Վարդանյանին, Արծվիկ Մինասյանին, Արգիշտի Գևորգյանին, Քրիստինե Վարդանյանին, Գեղամ Մանուկյանին, Աղվան Վարդանյանին, Ագնեսա Խամոյանին, Աշոտ Սիմոնյանին, Արմեն Չարչյանին, Ասպրամ Կրպեյանին, Արմենուհի Կյուրեղյանին, Թադևոս Ավետիսյանին, Արթուր Սարգսյանին, Արթուր Խաչատրյանին, Արեգնազ Մանուկյանին, Գեղամ Նազարյանին, Զեմֆիրա Միրզոևային պատգամավորական մանդատներից զրկելու առաջարկով դիմել Սահմանադրական դատարան։
Ներկա պահին «Հայաստան» խմբակցությունից ընդգրկված չեն Լիլիթ Գալստյանը, Իրինա Գասպարյանը, Արմեն Գևորգյանը, Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը, Մհեր Սահակյանը, Աշոտ Սիմոնյանը և Արփինե Վարդանյանը։
Լրահոս
0