00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ-ն չընդունեց Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախագիծը

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցությունը և ընդդիմությունը միմյանց մեղադրում են ադրբեջանական թեզերը պաշտպանելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում չընդունեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող ընդդիմության հայտարարության նախագիծը: Այն ներկայացրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Վերջինս քննարկումների արդյունքում հայտարարել է, որ հետ է կանչում նախագիծը լրամշակման նպատակով՝ իշխանության խմբակցությանը մեղադրելով «հակաղարաբաղյան կուրսի» պահպանման մեջ։
Համազեկուցողի դերում հանդես եկող՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Մարիա Կարապետյանը պարզաբանեց, որ խորհրդարանը դեկտեմբերի 14-ին, այսինքն ՝ միջանցքի փակումից երկու օր անց, արդեն հանդես է եկել հայտարարությամբ։ Եվ դեռ այն ժամանակ ընդդիմությունը ՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության, հրաժարվեց միանալ դրան, թեև իշխանություններն առաջարկում էին համատեղել երկու տեքստերը և որոշակի ճշգրտումներից հետո միասնական փաստաթուղթ մշակել։
Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն իր հերթին միամիտ համարեց ընդդիմախոսների դիրքորոշումը, ովքեր կարծում են, որ իրենց հայտարարության ընդունումը որոշիչ դեր կունենա միջանցքի բացման գործում: Ավելին, խորհրդարանի դեկտեմբերի 14-ի հայտարարությունը նույնպես չկարողացավ լուծել այդ խնդիրը։
Նա նաև անտրամաբանական է համարում ընդդիմության մեղադրանքները, թե Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետները նույնական են։ Աղաջանյանի կարծիքով, տրամաբանական հարց է առաջանում՝ եթե այդ դիրքորոշումները նույնական են, ապա ինչու մինչ օրս Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր չեն ստորագրել: Աղաջանյանի կարծիքով ՝ ընդդիմությունը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին՝ պնդելով, որ Լաչինի միջանցքն արգելափակված է նաև Հայաստանի ղեկավարության մեղքով։ Պատգամավորը նշեց, որ ընդդիմությունն առաջ է քաշում մի թեզ, որը, թվում է պետք է պաշտպանի միայն Ադրբեջանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0