00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռուսաստանի դեմ պայքարի առաջատարը»․ Վաշինգտոնն ընտրել է «Եվրոպայի նոր տիրոջը»

Տանկ - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2023
Տանկ
Բաժանորդագրվել
Լեհաստանը խոստացել է Կիևին տանկեր նվիրել։ Ընդ որում՝ Լեհաստանը ևս ակտիվորեն զինվում է։ Փորձագետները Վարշավային համարում են Ուկրաինայի հակամարտության շահառուներից մեկը։ Թե որն է Լեհաստանի օգուտը՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում:

Դավիթ Նարմանիա

Առանց ինքն իրեն վնասելու
Վարշավան Կիև է ուղարկել սոցիալիստական ժամանակներից մնացած 240 T-72-ներ, PT-91 Twardy տանկեր, խորհրդային ԲՄ-21 ՀԿՌՀ-ներ, Krab ինքնագնաց հրետանային կայանքներ։ Երեք միլիարդ եվրոյի։ Դա Լեհաստանի ՀՆԱ-ի 0,5 տոկոսն է։ Միայն Էստոնիան և Լատվիան էին ավելի անձնազոհ Զելենսկուն աջակցելու հարցում՝ չխնայելով ՀՆԱ-ի համապատասխանաբար 1,1 և 0,93 տոկոսը։ Բայց բացարձակ ցուցանիշները, իհարկե, անհամեմատելի են։
Վարշավայի ծախսած գումարների կեսից ավելին բաժին է ընկնում հենց ռազմական մատակարարումներին՝ 1,8 միլիարդ։ Սակայն Լեհաստանը չի թուլանա. օգնում են դաշնակիցները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն։ Այսպես՝ անցած շաբաթ Ազգային պաշտպանության նախարարությունը զեկուցել է 116 Abrams տանկերի գնման մասին։ Իսկ Ուկրաինային «Լեոպարդների» ընդամենը մեկ վաշտ կտան՝ 10-12 մեքենա։
Դա Վարշավային թույլ է տալիս դուրս մղել Բեռլինին և դառնալ Եվրոպայի գլխավոր պաշտպանը «ռուսական սպառնալիքից»։ Շոլցի հայտարարություններն այն մասին, որ Գերմանիան մտադիր է հանդես գալ որպես տարածաշրջանային անվտանգության երաշխավոր, կոտրվում են՝ բախվելով Բունդեսվերի անպատրաստությանը։
Պարզվեց, որ գերմանական ռազմական տեխնիկայի զգալի մասը պիտանի չէ ակտիվ օգտագործման համար, օրինակ՝ Puma ՀՄՄ-ների և PzH 2000 ԻՀԿ-ների մեծ մասը։ Նույնատիպ խնդիրներ ունեն նաև ռազմաօդային ուժերը․ պակասում են Tiger հարվածային ուղղաթիռները, NH-90 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռները և նույնիսկ հնացած Tornado ռմբակոծիչները:
Ազդում է նաև Ուկրաինա ուղղվող մատակարարումների պատճառով առաջացած «արկերի քաղցը»։ Ավելին՝ էներգառեսուրսների պակասի պատճառով, որոնք ապահովում էր Ռուսաստանը, ռազմական արդյունաբերությունը չի կարող արտադրության տեմպերը հասցնել պահանջվող մակարդակի։ Այնինչ Լեհաստանը նման խնդիրների չէր բախվել։
Ուղղությունը՝ Արևմուտք
Վարշավային ակտիվորեն աջակցում են, ընդ որում՝ վաղուց։ Դեռ 1989-ից Լեհաստանը Վաշինգտոնի հետ մերձեցման կուրս է վերցրել։ Դրան նպաստեցին համեմատաբար անցավ (առնվազն նախկին խորհրդային հանրապետությունների համեմատ) տնտեսական վերափոխումները։
Ճիշտ է՝ այն ժամանակ ՆԱՏՕ-ի մասին խոսք չէր գնում։ Քաղաքական գործիչները վստահեցնում էին, որ Եվրամիության անվտանգության համակարգին միանալը առավելագույնն է։ Սակայն 1999-ին Լեհաստանը միացավ Հյուսիսատլանտյան դաշինքին։
Այդ ժամանակից ի վեր նա «ՆԱՏՕ-ի արևելյան թևն է»։ Երկրում դաշինքի հինգ ռազմակայան կա և ևս մեկուկես տասնյակ ամերիկյան ռազմակայան։ Պենտագոնը նախատեսում է ևս երկուսը բացել։
Ռազմականացում լեհական ձևով
1990-ականների սկզբին Լեհաստանը 400-հազարանոց բանակ ուներ՝ խորհրդային տեխնիկայի մեծ պարկով․ մոտ 700 T-72, հարյուրավոր զրահափոխադրիչներ, տասնյակ Մի-2, Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ:
Աստիճանաբար զինված ուժերը կրճատվեցին՝ 2013 թվականին հասնելով 120 հազար մարդու։ Դրան մեծապես նպաստեց ծառայության պայմանագրային ձևին անցում կատարելը։
Դրան զուգահեռ արդիականացնում էին բանակը։ Խորհրդային տեխնիկայի մի մասն ուղարկեցին պահեստ՝ փոխարինելով առավել ժամանակակից մոդելներով։ Այն T-72-ներին, որոնք մնացել էին սպառազինության մեջ, ավելացրին ավելի քան երկու հարյուր PT-91 Twardy․ դա խորհդային մեքենայի տեղական մոդիֆիկացիան է։ Իսկ քիչ ավելի ուշ ավելացրին նաև գրեթե 250 Leopard 2՝ տարբեր մոդիֆիկացիաներով, ինչպես նաև երեք տասնյակ «Աբրամսներ»։
Թարմացվեց նաև ինքնագնաց հրետանու պարկը, առաջին հերթին՝ Լեհաստանում արտադրվող AHS Krab 155 միլիմետրանոց հաուբիցների հաշվին։
Վարշավան նաև ակտիվորեն ամերիկյան ինքնաթիռներ էր գնում. մինչև 2020 թվականը նրա ավիապարկում մոտ 50 F-16 կար: Նույն ժամանակ էլ պայմանավորվեցին 32 նորագույն F-35 ձեռք բերելու մասին։
Անցած տարի լեհական իշխանությունները նոր մատակարար գտան՝ Հարավային Կորեան։ Սեուլի հետ հսկայական քանակությամբ տեխնիկայի ձեռքբերմանպայմանագրեր ստորագրվեցին․
հազար հատ К2 Black Panther տանկ,
ավելի քան 600 К9 հաուբից,
FA-50 կործանիչների երեք էսկադրիլիա։
Բայց նրանք որոշեցին չսահմանափակվել գնումներով: Մարտին նախագահ Անջեյ Դուդան ստորագրեց «Հայրենիքի պաշտպանության մասին» օրենքը, որով ռազմական ծախսերը 2023թ․-ից սկսած պետք է կազմեն ՀՆԱ-ի առնվազն երեք տոկոսը։ Բացի այդ, երկու անգամ կավելացվի նաև բանակի թվաքանակը՝ հասնելով 300 հազարի։ Նրանցից երկու հարյուր հիսուն հազարը կլինեն պրոֆեսիոնալ զինվորականներ, ևս 50 հազարը՝ տարածքային պաշտպանության մարտիկներ։
Կավելանա նաև պահեստազորայինների թիվը։ Այս միջոցառումը մեծ աղմուկ բարձրացրեց, գարնանը իշխանությունները ցանկանում են զորակոչել մինչև 200 հազար քաղաքացու։

««Ռուսական սպառնալիքից» պաշտպանվելու տեսանկյունից նոր Գերմանիայի վերածվելն արագ գործընթաց չէ, իսկ ահա զորակոչի մասին որոշումը միանգամայն կոնկրետ միջոցառում է, որն ավելի հեշտ է իրականացնել,- համոզված է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը,- այս ամենն անում են, որպեսզի զորավարժությունների անվան տակ զորք մտցնեն Արևմտյան Ուկրաինա»։

Նման ռազմականացումը Լեհաստանին թույլ է տալիս ոչ միայն ուժեղացնել սեփական անվտանգությունը, այլև հավակնել «Եվրոպայի վահանի» դերին, որը նախկինում պատկանում էր Գերմանիային։ Եթե Վարշավային դա հաջողվի, ապա ռազմական «բոնուսներին» կհետևեն նաև քաղաքականները, ինչը վերջնականապես կփոխի ուժերի դասավորությունը մայրցամաքում։
Ուկրաինացիներին շարունակում են մսաղացը գցել․ Սոլեդարն ու Արևմուտքի անթաքույց մտադրությունը
Լրահոս
0