00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Նիկոլ Փաշինյան
Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում․Փաշինյան
14:06
2 ր
Նիկոլ Փաշինյան
ՌԴ-ի հետ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, որոնց մի մասը բարձրաձայնվել են․Փաշինյան
14:13
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թմրամիջոցների վաճառք և փողերի լվացում Հայաստանում. մեղադրվողը կալանավորվել է

© Sputnik / Олег Золото / Անցնել մեդիապահոցԹմրամիջոց. արխիվային լուսանկար
Թմրամիջոց. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2023
Թմրամիջոց. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պարզվել է, որ վճարային գործիքներով իրականացված շրջանառությունը գերազանցում է մի քանի տասնյակ միլիոն դրամը:
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է ապօրինի թմրաշրջանառության և փողերի լվացման համար մեղադրվող Երևանի բնակիչ Բ.Ա.-ին կալանավորել 2 ամսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բ.Ա.-ն երկու այլ անձանց հետ թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով 2020 թվականի սկզբին ստեղծել է հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկվել են բազմաթիվ անձինք:
Ձեռք բերված տվյալների համաձայն` վերջիններս իրացման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներն առավելապես ստացել են Իրանի Իսլամական Հանրապետությունից:
«Հանցավոր կազմակերպության մասնակիցները թմրամիջոցների մի մասը Հայաստանի տարածքով տարանցիկ տեղափոխել են արտերկիր, իսկ ՀՀ–ում իրացրել ինչպես առձեռն, այնպես էլ հեռահաղորդակցման հավելվածների միջոցով»,– ասված է հաղորդագրությունում։
Թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու և ստացված դրամական միջոցներն իբրև օրինական դարձնելու նպատակով նշված գումարները փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված էլեկտրոնային դրամապանակների, կրիպտոարժույթային հաշիվների: Այնուհետև նույնանման եղանակով այդ գումարները փոխանցվել են հանցավոր կազմակերպությունը ստեղծած և ղեկավարող անձանց։ Դատախազությունից հայտնում են, որ վարույթն իրականացնող մարմնի բացահայտած վճարային գործիքներով իրականացված շրջանառությունը գերազանցում է մի քանի տասնյակ միլիոն դրամը:
Բժիշկը փորձել է «Նուբարաշեն» ՔԿՀ թմրամիջոցի նմանվող զանգվածներ ներկրել
Դատախազը որոշում է կայացրել Բ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մաս (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը, որն իրականացվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ առանձնապես խոշոր չափերով), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար)։
Նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Բ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որը դատարանի որոշմամբ մերժվել է:
Հսկող դատախազը նշված դատական ակտի դեմ բերել է հատուկ վերանայման բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունվարի 11-ին բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել. Բ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով:
Երևանաբնակ կնոջ մոտ ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցներ և պայթուցիչ. նա ձերբակալվել է
Լրահոս
0