00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՅԴ–ականների գործով խուզարկություններից հետո առգրավել են 2 թղթապանակ. ՀՀ քննչական կոմիտե

© Photo : official site of the Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2023
ՀՀ քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
Թղթապանակներում եղել են 2022թ. ՏԻՄ ընտրություններին 2 ընտրատեղամասում քվեարկության ընթացքում տեխնիկական սարքով գրանցված ընտրողների անդորրագրերի տեղեկանքների գրառմամբ թղթեր։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամների գործի շրջանակներում իրականացված խուզարկությունների արդյունքում ձեռք է բերվել և առգրավվել «Հայաստան դաշինք» գրառմամբ 2 թղթապանակ` 100–ից ավելի թղթով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թղթերի վրա ցուցակի տեսքով, մեծամասամբ ձեռագիր, ինչպես նաև տպագիր գրառված են անձանց անուն, ազգանուն, հայրանուններ, որոնց կողքին առկա են սև և կարմիր գույներով ձեռագիր գրառումներ «+», «-», «բացակա», և այլ նշումներով գրառումներ, անձնագրի սերիաներ՝ դրանց կողքին առկա ստորագրություններով, հեռախոսահամարներով, եռանիշ և քառանիշ թվեր։ Թղթերի վրա նաև նշումներ կան` «Բարգավաճ», «Չեն ընտրելու», «Հանված է», «Չգրել», «Չզանգել», «Մտնել», «Չմտնել», ինչպես նաև գումար վերցնել–չվերցնելու վերաբերյալ։
«Թղթապանակներում առկա են եղել նաև 2022թ. ՏԻՄ ընտրություններին 2 ընտրատեղամասում քվեարկության ընթացքում տեխնիկական սարքով գրանցված ընտրողների անդորրագրերի տեղեկանքների գրառմամբ թղթեր, ինչպես նաև տպագիր աղյուսակներ, որոնց մեջ առկա են անձանց անուն, ազգանուն, հայրանուններ, ծննդյան օրեր, ամիս, ամսաթվեր, ընտրատեղամասի համար, հաշվառման հասցեներ: Նշված աղյուսակների անունների դիմաց, առկա են «+», «-», «Գ+», և այլ նշումներ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՔԿ–ի` ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2023թ․ հունվարի 12-ին միջնորդություններ են ներկայացվել վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ 3 անձի՝ Գառնիկ Մանուկյանի, Արտավազդ Մարգարյանի և Հունան Մելքոնյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։
Նշված անձանց ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) այն բանի համար, որ Մանուկյանը և Մարգարյանը 2022 թվականի հունիսին կուսակցության կազմակերպած հավաքներին նյութապես շահագրգռելու եղանակով մի շարք քաղաքացիների մասնակից դարձնելու նպատակով գումարներ են տրամադրել տարբեր անձանց, այդ թվում՝ Հունան Մելքոնյանին։ Վերջինս էլ իր հերթին նույն նպատակով գումար է տրամադրել մտերիմներին։
2023 թվականի հունվարի 13-ին միջնորդություններ են ներկայացվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան 3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Գառնիկ Մանուկյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, և նրան 2 ամիս ժամկետով կալանավորել են։ Մյուս 2 մեղադրյալի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները չեն բավարարվել:
Նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
0