https://armeniasputnik.am/20230115/akciaji-masnakicnery-hajtararecin-vor-petq-e-shurjorja-shrjapaken-rusakan--razmabazan-53847809.html
«Բևեռը» դադարեցրել է ակցիան Գյումրիում. ոստիկանությունը թույլ չի տվել շարունակել այն
«Բևեռը» դադարեցրել է ակցիան Գյումրիում. ոստիկանությունը թույլ չի տվել շարունակել այն
«Ազգային ժողովրդավարական բևեռը» բողոքի ակցիա է իրականացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարակից տարածքում, ապա ավտոերթով շարժվել էին... 15.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-15T17:30+0400
2023-01-15T17:30+0400
2023-01-15T18:04+0400
գյումրու 102–րդ ռազմաբազա
ոստիկան
բողոքի ակցիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/0f/53847468_0:114:1217:799_1920x0_80_0_0_c3911d299c6a461e7082e10b99c05a08.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. «Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական կազմակերպության անդամները դադարեցրել են Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի հարակից տարածքում կազմակերպած ակցիան, քանի որ ոստիկանությունը չի թույլատրել նրանց վրաններ տեղադրել։ Այս մասին Գյումրիից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազգային ժողովրդավարական բևեռը» բողոքի ակցիա է իրականացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի երկրորդ մուտքի հարակից տարածքում, ապա ավտոերթով շարժվել են Գյումրիի փողոցներում։«Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով հավաքի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի ապահովում։Գյումրիում իրազեկման ակցիա իրականացնելուց հետո «Բևեռի» անդամները վերադարձել էին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գլխավոր մուտքի մոտի հարակից տարածք ու հայտնել էին, որ վրաններ են տեղադրելու ու շուրջօրյա մնալու են այդտեղ։«Ես ոստիկանության հետ բանակցել եմ, որ մեր ակցիան շարունակական լինի, մինչև Բերձորի (Լաչինի) միջանցքը չբացվի։ Վրաններ տեղադրելու համար մենք պետք է դիմեինք Շիրակի մարզպետարան, սակայն այսօր այն փակ է, իմ կարծիքով ճիշտ կլինի ոստիկանությունը ինքը օպերատիվ կերպով կապվի Շիրակի մարզպետարանի ադմինիստրացիայի հետ, որպեսզի մենք կարողանանք թույլտվություն ստանալ։ Մենք չենք կարող դիմում գրել, հետո օրերով սպասել»,– հայտարարել է ակցիայի մասնակից Արմեն Լուսինյանը։Նշենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի հարակից տարածքում հոգեբուժարան և բազմաթիվ բնակելի տներ կան։ Եթե ակցիայի մասնակիցները փակեն փողոցը, ապա կխոչընդոտեն մարդկանց անցուդարձը։Հիշեցնենք, որ նման ակցիա «Ազգային ժողովրդավարական բևեռն» անցկացրել էր նաև հունվարի 8 -ին՝ փորձելով փակել Գյումրիում դեպի ռազմաբազա տանող հատվածը, սակայն ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին բերման ենթարկեցին հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/0f/53847468_0:0:1217:913_1920x0_80_0_0_421084d6ff494b5ebaacd331fb4f8c3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գյումրու 102–րդ ռազմաբազա, ոստիկան, բողոքի ակցիա
գյումրու 102–րդ ռազմաբազա, ոստիկան, բողոքի ակցիա
«Բևեռը» դադարեցրել է ակցիան Գյումրիում. ոստիկանությունը թույլ չի տվել շարունակել այն
17:30 15.01.2023 (Թարմացված է: 18:04 15.01.2023) «Ազգային ժողովրդավարական բևեռը» բողոքի ակցիա է իրականացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարակից տարածքում, ապա ավտոերթով շարժվել էին Գյումրիի փողոցներում։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. «Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական կազմակերպության անդամները դադարեցրել են Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի հարակից տարածքում կազմակերպած ակցիան, քանի որ ոստիկանությունը չի թույլատրել նրանց վրաններ տեղադրել։ Այս մասին Գյումրիից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
«Բախումներից խուսափելու համար, որոշել ենք ավարտել հավաքը, հույս ունենք, որ հաջորդ անգամ նախատեսված հավաքին ավելի շատ մարդ կմիանա»,– հայտարարել են ակցիայի մասնակիցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազգային ժողովրդավարական բևեռը» բողոքի ակցիա է իրականացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի երկրորդ մուտքի հարակից տարածքում, ապա ավտոերթով շարժվել են Գյումրիի փողոցներում։
«Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով հավաքի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի ապահովում։
Գյումրիում իրազեկման ակցիա իրականացնելուց հետո «Բևեռի» անդամները վերադարձել էին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գլխավոր մուտքի մոտի հարակից տարածք ու հայտնել էին, որ վրաններ են տեղադրելու ու շուրջօրյա մնալու են այդտեղ։
«Ես ոստիկանության հետ բանակցել եմ, որ մեր ակցիան շարունակական լինի, մինչև Բերձորի (Լաչինի) միջանցքը չբացվի։ Վրաններ տեղադրելու համար մենք պետք է դիմեինք Շիրակի մարզպետարան, սակայն այսօր այն փակ է, իմ կարծիքով ճիշտ կլինի ոստիկանությունը ինքը օպերատիվ կերպով կապվի Շիրակի մարզպետարանի ադմինիստրացիայի հետ, որպեսզի մենք կարողանանք թույլտվություն ստանալ։ Մենք չենք կարող դիմում գրել, հետո օրերով սպասել»,– հայտարարել է ակցիայի մասնակից Արմեն Լուսինյանը։
Նշենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի հարակից տարածքում հոգեբուժարան և բազմաթիվ բնակելի տներ կան։ Եթե ակցիայի մասնակիցները փակեն փողոցը, ապա կխոչընդոտեն մարդկանց անցուդարձը։
Հիշեցնենք, որ նման ակցիա «Ազգային ժողովրդավարական բևեռն» անցկացրել էր նաև հունվարի 8 -ին՝ փորձելով փակել Գյումրիում դեպի ռազմաբազա տանող հատվածը, սակայն ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին բերման ենթարկեցին հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով: