00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկականը դարձել է նորաոճ... «Լուսիկ Ագուլեցի» հիմնադրամի տնօրենը` ավանդույթների մասին

© Sputnik / Aram NersesyanԳայանե Սամվելյան
Գայանե Սամվելյան - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2023
Բաժանորդագրվել
Բավականին նորաձև են դարձել հայկական տարազով ամուսնությունները, մարդիկ սկսել են հետաքրքրվել հայկական ավանդույթներով, հին հայկական կենցաղով։
Հնում Նոր տարվա ուտեստները չէին խառնում, որ տարին էլ խառնակ չլիներ, Ամանորի գիշերը տանը եղած հին ջուրը թափվում, նորն էր լցվում, իսկ Սուրբ ծննդի ժամանակ խաչը ջուրն էր գցվում և խաչի հետևից երիտասարդները ջուրն էին մտնում։ Նա, ով կարողանում էր հանել խաչը, դառնում է ր խաչի կնքահայրը։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցի ժամանակ այս մասին ասաց «Լուսիկ Ագուլեցի» հիմնադրամի տնօրեն, ասմունքող Գայանե Սամվելյանը։
Ի տարբերություն մեր օրերի` նախկինում Նոր տարվա ծեսը հայ ժողովրդի համար հոգևոր իմաստ է ունեցել։ Ինչպես նշում է Սամվելյանը` այդ օրերին մարդը մաքրվել է բացասական էմոցիաներից, փորձել է վատը թողնել անցնող տարում։ Իսկ տանտիկինը տարեհաց է թխել, որն ամանորի գիշերը մեղրով դուրս է բերել և կանչել. «Դովլաթ, ո՞ւր ես, սար ես, ձոր ես՝ տուն արի»՝ փորձելով քաղցրությամբ հաջողությունը տուն բերել: Ողջ արարողությանը մասնակցել են և՛ մեծահասակները, և՛ փոքրերը։ Վերջիններն էլ տնից տուն գնալով՝ իրենց հետ խնձոր են տարել՝ ավետելու Սուրբ ծննդյան բարի լուրը։
Սակայն այժմ ամեն ինչ այլ է, որոշ սովորություններ էլ պահպանվել են միայն շրջաններում։
«Փոխվել են ժամանակները, փոխվել է մարդկանց մտածողությունը, և բնականաբար՝ մենք չենք կարող տոնել այնպես, ինչպես տոնել ենք նախկինում, բայց պետք է վերցնել հնից այն ամենը, ինչը հնարավոր է հարմարեցնել մեր կենսակերպին` պահելով գաղափարական կողմը։ Տոնը նախկինում միավորում էր ընտանիքը, միավորում էր համայնքը և եթե մենք հիմա դարձել ենք տոնի հանդիսատես, ապա ժամանակին բոլորը տոնի մասնակից էին»,–ասաց նա։
Սամվելյանը նշում է, որ հայկական ավանդույթների նկատմամբ վերջին շրջանում որոշակի հետաքրքրվածություն նկատում է, մասնավորապես՝ ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու տուն–թանգարան տարբեր սերունդների ներկայացուցիչներ են այցելում` ծանոթանալու, թե ինչպիսի կենցաղավարություն են ունեցել հայերը։
Նշենք, որ Գայանե Սամվելյանը ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու որդու կինն է։ Նա յուրահատուկ ակնածանքով է գնահատում Ագուլեցու կատարած աշխատանքը հայկական տարազներին նոր շունչ տալու հարցում։ Հենց Լուսիկ Ագուլեցու առաջարկով Սամվելյանը 1989 թվականին ազգային տարրերով հարսանեկան զգեստ է կրել` գրանցելով առաջին տարազով ամուսնությունը։
Այժմ, ասմունքողի խոսքով, բավականին նորաձև են դարձել հայկական տարազով ամուսնությունները։
«Հայկականը դարձել է նորաոճ, և շատերը դա օգտագործում են որպես նորաձևություն, հաճախ խորքային չհասկանալով։ Շատ ավելի ուրախ կլինեմ, որ դա ներքինից եկող պահանջ դառնա, և հայկական տարազով ամուսնությունը ոչ միայն նորաձև լինի, այլ նաև հոգուց բխի»,–ասաց նա։
Խոսելով հայկական մշակութային ժառանգությունը հարևանների կողմից սեփականաշնորհելու փորձերի մասինց` «Լուսիկ Ագուլեցի» հիմնադրամի տնօրենը նշում է. «Մենք տեր չենք կանգնում մեր սովորույթներին, մեր մշակույթին ու ավանդույթներին, հետո բողոքում ենք, որ հարևանները վերցնում են դրանք»,–նշեց Սամվելյանը։
Առաջին հերթին, ըստ նրա, պետք է հայը ճանաչի ինքն իրեն, ուսումնասիրի հայկական մշակույթը, որպեսզի առանց գիտակցելու՝ թուրքական կտորից կարված տարազ չկրի։
Այս թեմայով ավելի մանրամասն` Sputnik Արմենիայի հոդվածում։
Ամփոփելով Գայանե Սամվելյանն ընդգծեց` յուրաքանչյուր տարածաշրջան իր սովորություններն ու ավանդույթներն է ունեցել, որը մասամբ փորձում է պահպանել մեծ ու փոքր տոների ժամանակ։ Այս սովորություններն ու ավանդույթները միավորել են մարդկանց, հետևաբար հայ ժողովրդի համար մերօրյա բարդ ժամանակաշրջանում դրանց շնորհիվ հայը կարող է վերականգնել իր միասնականությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լրահոս
0