00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետրակովի գլխավորությամբ ՀՀ հավաքականը Եվրո-2024 ընտրական խմբում դիտորդ չի՞ լինելու

© Sputnik / Andranik GhazaryanԱլեքսանդր Պետրակով
Ալեքսանդր Պետրակով - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2023
Ալեքսանդր Պետրակով
Բաժանորդագրվել
Հունվարի 14-ին Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան հայտարարեց մեր ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը։ Ուկրաինացի 66-ամյա Ալեքսանդր Պետրակովը գլխավորելու է մեր ընտրանին, մասնավորապես, Եվրո-2024-ի ընտրական փուլում։
Ուկրաինացի մարզչի նշանակումը տարբեր արձագանքներ է ստացել ֆուտբոլային մասնագետների մոտ։
Ալեքսանդր Պետրակովը հայ ֆուտբոլասերին արդեն ծանոթ է։ Նրա գլխավորած Ուկրաինայի հավաքականին մեր ընտրանին Ազգերի լիգայի մրցաշարում երկու անգամ խոշոր հաշվով պարտվել է, ընդհանուր առմամբ բաց թողնելով 8 գնդակ։ Հետագայում, սակայն, Ֆուտբոլի Ուկրաինայի ֆեդերացիան հեռացրեց Պետրակովին զբաղեցրած պաշտոնից անբավարար արդյունքների պատճառով։ Այստեղ պետք է հասկանալ, որ Ուկրաինայում ազգային հավաքականի գլխավոր մարզչից պահանջները մի փոքր տարբերվում են մեր պահանջներից։ Դա պարզ դաձավ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խոսքերից։ Նա նշեց, որ Պետրակովի նշանակումից հետո հիմա որոշակի խնդիրներ կան հավաքականի առջև դրված, բայց կարևորը մարտի 25-ին Թուրքիայի հետ խաղին նախապատրաստվելն է։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը
«Հայաստանի հավաքականը Եվրո-2024 ընտրական խմբում դիտորդ չի լինելու»,-հավելեց նա։
Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան մինչև Պետրակովին նշանակելը բանակցում էր մի քանի մարզիչների հետ։ Ռուսաստանցի մարզիչներ Վալերի Կարպինն ու Լեոնիդ Սլուցկին հրաժարվեցին գլխավորել Հայաստանի հավաքականը։ Նշենք, որ մեր ֆեդերացիայի առաջարկության ժամանակ Կարպինը Ռուսաստանի հավաքականի մարզիչն էր, իսկ Սլուցկին էլ գլխավորում էր «Ռուբինը»։
Պետրակովը մեծ հաջողությունների է հասցրել Ուկրաինայի մինչև 19 և մինչև 20 տարեկան ֆուտբոլիստների հավաքականները։ Նրա գլխավորությամբ այս հավաքականները խաղացել են Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում, իսկ 2019 թվականին նվաճել Մ20 Աշխարհի չեմպիոնի կոչում։ Ազգային հավաքականի մակարդակով Պետրակովն աշխատել է միայն 2021/22 թվականներին։ Այսինքն ազգային հավաքականներում կամ այսպես ասած՝ «մեծ ֆուտբոլում» մեծ փորձ չունի։
Ալեքսանդր Գրիգորյանը որը ժամանակին դիտարկվում էր որպես Հայաստանի հավաքականի մարզիչ, իր կարծիքն է հայտնել ուկրաինացի մարզչի նշանակման հետ կապված․
«Պետրակովի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակմանը շատ բացասական եմ վերաբերվում։ Ես ինքս ռուսաստանցի եմ, ծնվել եմ Հայաստանում, մեծացել եմ Ռուսաստանում, բայց երբ խոսքը վերաբերում է Հայաստանի հավաքականին, ես միշտ ասել եմ, որ գլխավոր մարզիչը պետք է լինի հայ։ Դա չի նշանակում, որ ես դրան վերաբերվում եմ ազգայնական տեսանկյունից, բայց ես գործնականում բախվել եմ դրան և եկել եմ այդ եզրակացության: Միայն հայը կարող է հասկանալ խաղացողների մտածելակերպը և մոտիվացնել թիմին։ Այդ պատճառով ես կտրականապես դեմ եմ Պետրակովի նշանակմանը»- Գրիգորյանի խոսքերն է մեջբերում Матч ТV-ն։
Ոմանք Գրիգորյանի խոսքերը քաղաքականցված են համարում։ Բայց սխալվում են նրանք, ովքեր չեն հավատում մտքին, որ ֆուտբոլը քաղաքականություն է, կամ քաղաքականությունն արդեն ֆուտբոլում է։ Դա արդեն ապացուցվել է բազմաթիվ օրինակներով։
Իհարկե շատ լավ կլիներ, որ մեր ազգային հավաքականը գլխավորեր հայ մասնագետ։ Բայց ինչպես նշել է ՀՖՖ նախագահը, ընտրության վերջին հատվածում արդեն չի քննարկվել հայ մարզչի թեկնածություն, իսկ Պետրակովն էլ համապատասխանում է ՀՖՖ-ի պահանջներին, քանի որ ինչ առաջարկել է ուկրաինացին, բավարարել է ՀՖՖ-ին։ Դա երևի թե վերաբերվում է նաև Պետրակովի աշխատավարձին, որովհետև ՀՖՖ-ն պարզապես հնարավորություն չունի բարձր աշխատավարձով բարձրակարգ մարզիչ հրավիրել։
Ստացվում է, որ, ինչպես վսստահեցնում է Մելիքբեկյանը, մենք մի փոքր ավելի ուժեղ ենք շեշտը դնելու Թուրքիայի հավաքականի հետ խաղին և պայքարելու ենք, որպեսզի դիտորդ չլինենք Եվրո-2024-ի ընտրական խմբում։ Այն, որ D խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները, մեր ընտրանին ֆավորիտ չի համարվում, գաղտնիք չէր նաև մինչև Պետրակովի նշանակումը։ Սակայն այս պահին ՀՖՖ-ին բավարարել է այն, որ մեր ընտրանին դիտորդ չի լինելու ընտրական խմբում։
Լրահոս
0