00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գիտնականի մշակած սարքը կես դար է, ինչ Լուսնի վրա է, և այն գնել է ամերիկացին

© Sputnik / B.Borisov / Անցնել մեդիապահոց«Լունոխոդ» սարքը
«Լունոխոդ» սարքը - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2023
«Լունոխոդ» սարքը
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մենք՝ աշխարհասփյուռ հայերս, նույնիսկ Լուսնի վրա ներկայություն ունենք, բայց այդ մասին շատ քչերն են տեղյակ։ Այո՛, արդեն կես դար է, ինչ Երկրի բնական արբանյակի վրա են գտնվում սովետական երկու լուսնագնացները, որոնք մշակվել են հայ գիտնական Ալեքսանդր Քեմուրջյանի ամենաակտիվ մասնակցությամբ։
Ճիշտ է, դրանցից մեկը՝ «Լունոխոդ-2»-ը, արդեն վաղուց ամերիկացուն է պատկանում։ Խորհրդային այդ վերջին լուսնագնացն իր առաջին հետքը լուսնային փոշու վրա թողել է ուղիղ 50 տարի առաջ՝ 1973 թվականի հունվարի 16-ին։ Ոմանք պնդում են, թե նրա ճամփորդության նպատակն էր հասնել այն վայրին, որտեղ դրանից մի քանի տարի առաջ իջել էին ամերիկացի տիեզերագնացները և վերջ տալ այն խոսակցություններին, իբր իրականում ամերիկացիները չեն եղել Լուսնի վրա, և այդ ամենը նկարահանված է Հոլիվուդում։ Լուսնագնացի «իրական» առաքելության մասին այս վարկածին խորհրդային մասնագետները, այդ թվում՝ Ալեքսանդր Քեմուրջյանը, միշտ ժպիտով են արձագանքել։
Արդեն սեփական արբանյակ էլ ունենք ուղեծրում՝ էլի դժգոհ ենք ու կասկածամիտ
«Լունոխոդ-2»-ի ուղևորությունը, դեռ չսկսված, հայտնվեց ձախողման եզրին, երբ պարզվեց, որ հրթիռի թռիչքի ընթացքում շարքից դուրս է եկել լուսնագնացի նավիգացիոն համակարգը։ Սակայն այն թիմը, որը Երկրից կառավարում էր լուսնագնացի գործողությունները, կարողացավ ղեկավարել սարքի շարժումը՝ կողմնորոշվելով արևի ճառագայթներով։ Ու «Լունոխոդ-2»-ը սլացավ առաջ։ Գիտեմ, որ «սլացավ» ձևակերպումը շատերին պարզապես ծիծաղելի է թվում։ Բայց փաստն այն է որ այս երկրորդ լուսնագնացը յուրօրինակ ռեկորդ է սահմանել։ Եթե առաջինը մեկ ժամում հաղթահարում էր ընդամենը 140 մետր, ապա երկրորդը շարժվում էր ժամում 340 մետր արագությամբ։
Ընդհանուր առմամբ այս «լուսնային տրակտորը», ինչպես ժողովուրդն էր այն անվանում, հաղթահարել է 42 կիլոմետր. Այսինքն` կարող էր Երևանից հասնել Էջմիածին և հետ գալ։ Այս ցուցանիշը ռեկորդային մնաց մինչև 2015 թվականը, երբ այն գերազանցեց ամերիկյան «Օփորթյունիթին» Մարսի վրա։
Հայ գիտնականի մշակած սարքը կես դար է, ինչ Լուսնի վրա է, և այն գնել է ամերիկացին
Հետո «Լունոխոդ-2»-ը լռվեց ու մնաց։ Դա պատահեց լուսնի խառնարաններից մեկում։ 1973 թվականի մայիսի 9-ին լուսնագնացը չկարողացավ այնտեղից դուրս գալ, փորձեց հետ շարժվել, բայց դիպավ խառնարանի պատին, ինչի հետևանքով արևային մարտկոցի վրա փոշի թափվեց, անջատվեց սառեցնող սարքը, ջերմաստիճանը սկսեց բարձրանալ, և ի վերջո լուսնագնացը, ինչպես ասում են, «մեռավ»։ Այսպես ավարտվեց սովետական լունոխոդների պատմությունը։ Այն, իհարկե, կշարունակվեր, որովհետև Ալեքսանդր Քեմուրջյանի թիմն այն ժամանակ արդեն աշխատում էր երրորդ լուսնագնացի վրա, որը պիտի ուսումնասիրեր այն տեղանքը, ուր Սովետը մտադիր էր տիեզերագնացներ ուղարկել։ Բայց տեսնելով, որ ամերիկացիները Լուսնի վրա մի քանի անգամ վայրէջք կատարելուց հետո լրիվ կորցրել են հետաքրքրությունը Երկրի բնական արբանյակի նկատմամբ` Մոսկվան էլ որոշեց այլևս չշարունակել իր լուսնային ծրագիրը։ Առջևում երևաց նոր, ավելի գայթակղիչ նշանակետ՝ Մարսը, չէ՞ որ այնտեղ կարելի էր կյանքի նշաններ գտնել։
Ալեքսանդր Քեմուրջյանը դարձավ առաջին խորհրդային մարսագնացի մշակման նախագծի տնօրենը։ Բայց կայսրության փլուզումից հետո ՆԱՍԱ-ն գնեց ստեղծվող մարսագնացի արտոնագրերը։ Քչերը գիտեն, որ հենց Քեմուրջյանի ղեկավարած թիմի մշակումների հիման վրա են ստեղծվել ամերիկյան մարսագնացները, որոնք աշխատել կամ այժմ աշխատում են Կարմիր մոլորակի վրա։ ՆԱՍԱ-ն հայ գիտնականին էլ հրավիրեց Ամերիկա, բայց Քեմուրջյանը հրաժարվեց։
Հոլիվուդյան կինոնկարները՝ իրականություն. աստերոիդի ուղեծիրը փոխելու առաջին փորձը
Ուղիղ 30 տարի առաջ՝ 1993 թվականին, Նյու Յորքում անսովոր բան կատարվեց. հանրահայտ Սոթբիսում 68 հազար 500 դոլարով վաճառվեց Լուսնի վրա գտնվող «Լունոխոդ-2»-ը։ Այն գնեց ամերիկացի տիեզերագնաց Օուեն Գերիոթի որդին՝ Ռիչարդ Գերիոթը, որը, ի դեպ, 2008 թվականին որպես տիեզերական զբոսաշրջիկ եղել է Միջազգային տիեզերակայանում։ Համաձայնե՛ք` բավական տարօրինակ է՝ ոչ թե ամերիկյան լուսնային ավտոմեքենան է գնել, որով Լուսնի վրա տեղափոխվում էին «Ապոլոնի» վերջին երեք առաքելությունների անձնակազմի անդամները, այլ հենց սովետական լուսնագնացը։ Ինչևէ, Ռիչարդ Գերիոթը առայժմ աշխարհի միակ մարդն է, որը սեփականություն ունի Լուսնի վրա։ Եվ նրա, այսպես ասած, լուսնային ունեցվածքը հայի մտքի և ձեռքի գործն է։
Լուսին - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2022
Կեսդարյա ընդմիջումից հետո մարդկությունը կրկին հայացքն ուղղում է Լուսնին
Երեք երազանք մի տիեզերանավում կամ Բեզոսի աստեղային րոպեները
Լրահոս
0