https://armeniasputnik.am/20230116/dzerbakalvatsneri-pahman-vajrerum-khndirner-en-ardzanagrvel-inch-e-matnanshum-pvokhnakharary-53862869.html
Ձերբակալվածների պահման վայրերում խնդիրներ են արձանագրվել. ի՞նչ է մատնանշում փոխնախարարը
Ձերբակալվածների պահման վայրերում խնդիրներ են արձանագրվել. ի՞նչ է մատնանշում փոխնախարարը
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանել ՁՊՎ–երում շինության և... 16.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-16T11:38+0400
2023-01-16T11:38+0400
2023-01-16T11:39+0400
կալանավոր
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
բանտ
հայաստան
ներքին գործերի նախարարություն (նգն)
արփինե սարգսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/11/39857670_0:83:1600:983_1920x0_80_0_0_a38735698fa551de696b34576eca7785.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ձերբակալվածների պահելու վայրերի (ՁՊՎ) առանձնահատկությունների, ստանդարտների համապատասխանության և այլ հարցերով արդեն իսկ արձանագրված խնդիրներ կան։ Այս մասին «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ԱԺ նիստում ներկայացնելիս ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։Նա ընդգծեց, որ կառավարության այս որոշմամբ Հայաստանում կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները, կվերագնահատվի ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և կսահմանվեն նոր ստանդարտներ:«Նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալվածներին պահելու վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները: Առաջարկվում է կառավարության որոշման համար նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակներում շինության և կահավորման առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա: Այս պահի դրությամբ արդեն իսկ ունենք ձերբակալվածներին պահելու վայրերի առանձնահատկությունների՝ ստանդարտներին համապատասխանության մասով արձանագրված խնդիրներ»,- ասաց ՆԳ փոխնարարը:Կառավարության այդ որոշումն առաջարկվում է ընդունել օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/11/39857670_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e1e35f24da1331de208f1e5d38e65286.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կալանավոր, քրեակատարողական հիմնարկ (քկհ), բանտ, հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), արփինե սարգսյան
կալանավոր, քրեակատարողական հիմնարկ (քկհ), բանտ, հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), արփինե սարգսյան
Ձերբակալվածների պահման վայրերում խնդիրներ են արձանագրվել. ի՞նչ է մատնանշում փոխնախարարը
11:38 16.01.2023 (Թարմացված է: 11:39 16.01.2023) «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանել ՁՊՎ–երում շինության և կահավորման առանձնահատկությունները:
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ձերբակալվածների պահելու վայրերի (ՁՊՎ) առանձնահատկությունների, ստանդարտների համապատասխանության և այլ հարցերով արդեն իսկ արձանագրված խնդիրներ կան։ Այս մասին «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ԱԺ նիստում ներկայացնելիս ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Հասարակական դիտորդների խմբի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված արձանագրումներ ունենք։ Արձանագրվել են որոշ խնդիրներ՝ կապված աստիճանների թեքահարթակների բացակայության մասով, կամ զուգարաններն առանձնացված չեն լոգարաններից, արհեստական լուսավորության կարգավորման հետ կապված որոշակի խնդիրներ կան: Կառավարության այս որոշումը լավ առիթ է՝ վերագնահատելու ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և սահմանելու նոր ստանդարտներ: Ոստիկանության բարեփոխումների շրջանակում սա կարևոր ուղղություն է»,– ասաց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ կառավարության այս որոշմամբ Հայաստանում կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները, կվերագնահատվի ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և կսահմանվեն նոր ստանդարտներ:
«Նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալվածներին պահելու վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները: Առաջարկվում է կառավարության որոշման համար նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակներում շինության և կահավորման առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա: Այս պահի դրությամբ արդեն իսկ ունենք ձերբակալվածներին պահելու վայրերի առանձնահատկությունների՝ ստանդարտներին համապատասխանության մասով արձանագրված խնդիրներ»,- ասաց ՆԳ փոխնարարը:
Կառավարության այդ որոշումն առաջարկվում է ընդունել օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետում: