00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ այսօր պակասում է արցախահայությանը պաշտպանելու համահայկական գործընթաց. Ռուստամյան

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Ռուստամյանն ԱԺ–ում
Արմեն Ռուստամյանն ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2023
Արմեն Ռուստամյանն ԱԺ–ում
Բաժանորդագրվել
Արմեն Ռուստամյանը նշում է, որ պետք է ստեղծվի մեկ միասնական կենտրոն, որը համահայկական զորաշարժ առաջ կբերի։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Մեզ այսօր պակասում է արցախահայությանը պաշտպանելու մի ընդհանուր համահայկական գործընթաց։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Ադրբեջանը, տեսնելով արցախահայության պայքարելու կամքը, նահանջելու է, ուստի պայքարով է անհրաժեշտ սրա դեմն առնել։ Պետք է ստեղծվի մեկ միասնական կենտրոն, որը համահայկական զորաշարժ առաջ կբերի. մենք չենք կարող հեռվից նայել, թե ինչքան կդիմանա Արցախը։ Ադրբեջանի նպատակը մինչև Երևան գալն է»,–ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ Լաչինի միջանցքի հետ կապված ճգնաժամ է ստեղծվել, սակայն բոլորն ունեն իրենց պատասխանատվության բաժինը, և խնդիրը պետք է լուծում ստանա։ Նրա խոսքով` ինչպես ՀՀ իշխանությունը, այնպես էլ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն իրենց պատասխանատվությունը։
Ռուստամյանը նշեց` Հայաստանը հիմա հայտարարում է, թե Լաչինի միջանցքում խնդիրները պետք է լուծի ՌԴ–ն, Հայաստանը որևէ դեր չունի։ Սակայն Ռուսաստանը չի կարող հայերից ավելի հայ լինել։
Միաժամանակ, Ռուստամյանը նշեց, որ Արցախը համընդհանուր որոշումների միասնական ճանապարհով է գնում, ինչը ողջունելի է։
Ռուստամյանի խոսքով` միջազգային փաստահավաք առաքելությունն օր առաջ պետք է Արցախ մեկնի, որպեսզի թույլ չտա Ադրբեջանը նորից խեղաթյուրի իրավիճակը։ Նա նշեց` Ադրբեջանն այն աստիճանի կարող է իրականությունը գլխիվայր շրջել, որ անգամ չպատկերացնեն` կարող է սուտ լինի այդ ամենը։ Ուստի, ըստ նրա, ԵԽ–ն պետք է կարողանա ճշմարտությունը բացահայտել և դրան համապատասխան քայլեր իրականացնել։
«ԵԽԽՎ–ն չի կարող լուռ հետևել և միայն հայտարարություններով սահմանափակվել։ ԵԽԽՎ–ն այն կառույցն է, որը կարող է որոշակի սանկցիաներ կիրառել այն երկրի նկատմամբ, որը հիմնարար ոտնահարում է ԵԽ արժեհամակարգը»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխել ևս 5 հիվանդ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0