00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ստեփանավանում հայ–չեխական ավիագործարանի հարցը դեռ օդում է. ինչո՞ւ սայլը տեղից չի շարժվում

Հրահատ Աբրահամյան. Ստեփանավանի օդակայանի տարածքում ավիագործարանի շինաշխատանքներ չեն ընթացել
Բաժանորդագրվել
Ստեփանավանի փոխքաղաքապետ Հրահատ Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–չեխական նախագծին, որով նախատեսվում էր Ստեփանավան քաղաքի օդանավակայանի տարածքում ավիագործարան կառուցել։
Ստեփանավան քաղաքի օդանավակայանի տարածքում ավիագործարանի շինաշխատանքներ չեն ընթացել և այս պահին էլ չեն ընթանում։ Նույնիսկ դրանց մեկնարկը չի տրվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ստեփանավանի փոխքաղաքապետ Հրահատ Աբրահամյանը։
Նշենք` չեխական «Balus Tech» ընկերությունը ղեռ անցյալ տարի ցանկություն էր հայտնել Ստեփանավանի օդանավակայանում ավիագործարան հիմնելու, որտեղ արտադրվելու են 1-2 տեղանոց և մեկ շարժիչով փոքր ինքնաթիռներ։ Նախաձեռնության հեղինակը չեխական ընկերությունն է, մասնագետներն ընտրվելու էին հայկական ավիացիայից։
«Ստեփանավանի համայնքապետարանում կա տեղեկություն միայն այն մասին, որ անցյալ տարի մեր քաղաքացիներից չորսն այցելել են Չեխիա` փականագործության մեջ հմտանալու նպատակաով։ Համագործակցությունն իրականացվում էր անհատների հետ։ Նրանք վերադարձել են, բայց մենք որևէ այլ տեղեկություն չունենք»,– ասաց Ստեփանավանի փոխքաղաքապետը։
Աբրահամյանի տեղեկացմամբ` Ստեփանավանի օդանավակայանից այս պահին հնարավոր չէ թռիչքներ իրականացնել։ Դրա համար պետք է կատարվեն մեծածավալ աշխատանքներ ինչպես շենքում, այնպես էլ թռիչքուղու վրա։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն իր հերթին Sputnik Արմենիային փոխանցեց, որ ավիագործարանի հետ կապված ծրագիրն ընթացքի մեջ է, տեղի է ունենում մասնագետների վերապատրաստման գործընթաց։ Առաջիկայում ութ մասնագետներ երկու խմբով կմեկնեն Չեխիա։ Այդ փուլից հետո Հայաստան կբերվի հոսքագիծը և հնարավոր կլինի շինարարություն իրականացնել։ Հայաստանից Չեխա մեկնող մասնագետները կհմտանան հենց հոսքագծերի կառավարման գործում։
Կողմերը հակված են ծրագիրն իրականացնել հնարավորինս կարճ ժամկետներում։
Նշենք, որ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանն անցյալ տարի այցելել էր Օլոմոուցում տեղակայված «TechProAviation» և «Balus Tech» ընկերություններ՝ տեղում ծանոթանալու Հայաստանում փոքր ինքնաթիռների արտադրություն հիմնելու ծրագրերին։
Չեխական ընկերությունն առաջարկում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը
Հայկական ու չեխական կողմերի միջև նախնական պայմանավորվածության համաձայն` փոքրածավալ օդանավերի արտադրության մի մասը լինելու է Հայաստանում, մյուս բաղադրիչ մասերն ուղարկվելու են արտերկրից և վերջնական հավաքվելու են այստեղ։
Հիշեցնենք` չեխական ընկերությունը խոստանում էր գործարանը շահագործել մինչև 2022–ի տարեվերջ։
Լրահոս
0