00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ուղևորների թվի աճի վրա ազդել է հիմնականում ՌԴ–ից ժամանած մարդկանց երկու ալիք. Ապրեսյան

Ուղևորների թվի աճի վրա ազդել է հիմնականում ՌԴ–ից ժամանած մարդկանց երկու ալիք
Բաժանորդագրվել
Մեխակ Ապրեսյանի կարծիքով` պետք է դիվանագիտական խողովակներով ամեն ինչ անել, որպեսզի չլինեն հերթապահ հայտարարություններ առ այն, թե խորհուրդ չի տրվում այցելել Հայաստան կամ մեր տարածաշրջան։
ՀՀ օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակի աճին նպաստել են զբոսաշրջությունը և ռուս–ուկրաինական հակամարտությունը, ընդ որում` գրանցվել է հիմնականում ՌԴ–ից ժամանած մարդկանց երկու ալիք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ԱԺ–ում այսօր հայտարարել է, որ 2022 թվականին ՀՀ օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը կազմել է 3 մլն 697 հազար 539 մարդ, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ 1 մլն 458 հազար 718 ուղևոր մեկնել է ռուսական ավիաընկերություններով, իսկ Հայաստանի գրանցման ավիաընկերություններով` 916 հազար 524 ուղևոր։ 1.322 մլն ուղևոր էլ մեկնել է այլ երկրների ավիաընկերություններով։

«Ուղևորների մեջ զգալի թիվ են կազմում նաև մեր հայրենակիցները, որոնք ժամանում են Հայաստան, որոշ ժամանակ մնում այստեղ ու կրկին հեռանում իրենց բնակության վայրեր։ Հայաստանի քաղաքացիները նույնպես տարվա ընթացքում մեկնել են արտագնա հանգստի կամ գործուղումների կամ էլ պարզապես արտերկրում իրենց հարազատներին ու բարեկամներին տեսակցելու»,– ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։

Ապրեսյանի դիտարկմամբ` եթե խանգարող հանգամանքներ չլինեն, եթե մեր տարածաշրջանում իրավիճակը կայուն լինի, տեղի օպերատորներն էլ աշխատեն նորմալ պայմաններում` իրականացնելով անհրաժեշտ համալիր միջոցառումները, ապա միտումները կպահպանվեն, և ՀՀ–ում անպայման կարձանագրվի աճ զբոսաշրջության ոլորտում, ինչն էլ, բնականաբար, կնպաստի ուղևորափոխադրումների մեծացմանը։
«Ցավոք, լինում են նաև այցերի չեղարկումներ տարբեր երկրներից` անվտանգության նկատառումներից ելնելով, հետևաբար պետք է դիվանագիտական խողովակներով ամեն ինչ անել, որպեսզի չլինեն հերթապահ հայտարարություններ առ այն, թե խորհուրդ չի տրվում այցելել Հայաստան կամ մեր տարածաշրջան։ Այդ առումով զբոսաշրջության կոմիտեն նույնպես պետք է իրեն հասանելի հարթակներով փորձի հակառակ տեսակետը տարածել, որպեսզի մարդկանց վերաբերմունքն ու տեսակետները փոխվեն և կանխակալ մոտեցումները բացասաբար չանդրադառնան մեր երկրի իմիջի վրա»,– ասաց մեր զրուցակիցը։
Ապրեսյանի համոզմամբ` Հայաստանում պետք է կազմակերպվեն հնարավորինս շատ փառատոներ, մեծամասշտաբ միջոցառումներ, որոնց ընդգրկուն լուսաբանումը դրականորեն կանդրադառնա աշխարհի չորս կողմերից մեր երկիր ժամանող մարդկանց պատկերացումների վրա։ Ըստ նրա` դա նուրբ և արդյունավետ միջոց է աշխարհին ցույց տալու համար, որ Հայաստանը միանգամայն այցելելի երկիր է։ Ապրեսյանը կարևորեց հատկապես միջազգային ազդեցիկ պարբերականների հրապարակումները ՀՀ–ի մասին` վկայակոչելով, օրինակ, «Forbs» ամսագրի հոդվածը, որտեղ Հայաստանը համարվել է լավագույն տուրիստական ուղղություններից մեկը։
«Fly Arna»-ն Երևան–Նովոսիբիրսկ ուղիղ չվերթեր կիրականացնի
Լրահոս
0