00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դաշնակիցների հետ բանակցությունները կշարունակվեն, թեև սպասելիքները չարդարացան. ՀՀ նախագահ

© Photo : official site of the President of RAՎահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2023
Վահագն Խաչատուրյան
Բաժանորդագրվել
Ըստ ՀՀ նախագահի` Հայաստանն Էստոնիայի նման փոքր երկիր է և իր անվտանգությունն ապահովելու համար միջազգային կազմակերպությունների կամ առանձին երկրների աջակցության կարիք ունի։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա են, և Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, սակայն վերջին շրջանում խնդիրներ կան, հատկապես անցյալ տարվա սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո։ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է վստահել Ռուսաստանին` որպես անվտանգության երաշխավորի։
«Մինչ այդ եթե Ադրբեջանը որևէ ռազմական գործողություններ էր անում Ղարաբաղում, մենք չէինք կարող դիմել որևէ երկրի, նկատի ունեմ` ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ՀԱՊԿ անդամներին, քանի որ ՀՀ տարածքում չէր, բայց սեպտեմբերի 13-ին կոնկրետ ՀՀ տարածքի վրա էր հարձակումը` 3 տարածաշրջաններում և տարբեր ուղղություններով 5-7 կմ առաջխաղացում է ունեցել Ադրբեջանը։ Սա այն դեպքն էր, որ և՛ ՀԱՊԿ անդամ երկրները, և՛ Ռուսաստանը մեզ պետք է ռազմական օգնություն ցուցաբերեին, մենք ակնկալում էինք նաև քաղաքական հայտարարություններ։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն եղել մինչև հիմա»,– հայտարարեց Խաչատուրյանը։
Նա շեշտեց` չնայած դրան Ռուսաստանը ևս մասնակցել է պատերազմը կանգնեցնելու բանակցություններին, որին ակտիվ մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Օգտվելով առիթից` Խաչատուրյանը բոլորին շնորհակալություն հայտնեց գործադրած ջանքերի համար` անկախ դրանց ծավալից։
Խաչատուրյանը նշեց` Հայաստանը, ինչպես և Էստոնիան, փոքր երկիր է, և մեր անվտանգությունն ապահովելու համար միջազգային կազմակերպությունների կամ առանձին երկրների աջակցության կարիք ունի։
«Տվյալ դեպքում Էստոնիան Եվրամիության, ՆԱՏՕ–ի անդամ է, որոնք քաղաքական և ռազմական անվտանգության երաշխավորներ են, և որն աշխատում է։ Մենք ևս սպասելիքներ ունեինք, որ կաշխատեին (նկատի ունի ՀԱՊԿ–ը. խմբ.), բայց ինչ–որ առումով այդ սպասելիքներն ամբողջությամբ չարդարացան»,– հայտարարեց Խաչատուրյանը։
Նա հավելեց, որ բանակցությունները կշարունակվեն, և ի վերջո Հայաստանն իր դիրքորոշումը հրապարակավ կհայտարարի։ Նրա խոսքով` ժամանակի ընթացքում ինչ–որ փոփոխությունների անհրաժեշտություն առաջանում է։
«Մեր հարևան Ադրբեջանի ագրեսիայի տրամադրություններն աճել են, դրա վկայությունն են Ադրբեջանի նախագահի` 5 օր առաջ ունեցած մամուլի ասուլիսի հայտարարությունները, և մենք պետք է վստահ լինենք, որ հարձակման դեպքում մենք մենակ չենք լինելու»,– ընդգծեց ՀՀ նախագահը։
ՌԴ ԱԳՆ-ն անհեթեթ է անվանել այն միտքը, թե ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիք է
Նշենք, որ Խաչատուրյանն Էստոնիա է մեկնել աշխատանքային այցով։
Լրահոս
0