00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էներգետիկայի մասին օրենքն ընդունվեց. էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները կավելանան

© Photo : provided by Karen DerdzyanԷլեկտրամոբիլների լիցքավորման կայան
Էլեկտրամոբիլների լիցքավորման կայան - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2023
Էլեկտրամոբիլների լիցքավորման կայան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագրով 2023թ–ի փետրվարի 1-ից նախատեսվում է շուկայի շուրջ 20 տոկոսի (1,2 մլրդ ԿՎտ/ժամ) անցումը ազատ շուկայական կանոններին։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ, 33 ձեռնպահ ձայներով ընդունեց «Էներգետիկայի մասին օրենքում» կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։
Փոփոխությունների փաթեթով կարգավորվում է ՀՀ Էներգետիկ շուկայում արդեն մեկնարկած ազատականացման գործընթացը։
ՀՀ–ն ու Գերմանիան կհամագործակցեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում. Քերոբյանը Բեռլինում է
Այդ նպատակով Հայաստանի էներգետիկ համակարգում կստեղծվի նոր` հաշվեկշռման ծառայություն մատուցող ընկերություն։ Ընկերությունը, որի դերը կառավարության որոշմամբ նախատեսվում է վերապահել Երևանի ՋԷԿ–ին, պետք է հաշվարկի Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտադրման ու սպառման չափաքանակները և հնարավոր շեղումների առաջացման դեպքում կարգավորի շուկայի մասնակիցների հարաբերությունները` հնարավոր գերարտադրությունից ու թերարտադրությունից խուսափելու համար։ Կառավարության համոզմամբ, այսօր այդ հզորություններով օժտված է միայն Երևանի ՋԷԿ–ը, որին հաշվեկշռողի դերը կվերապահվի կառավարության` առաջիկայում ընդունելիք որոշմամբ։
Օրենքի մեկ այլ փոփոխությամբ էլ կարգավորվում է Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունների գործառույթը։
Դրանք այսուհետ կդիտարկվեն ոչ թե որպես էլեկտրաէներգիա վերավաճառողներ, այլ սպառողներ։
Դրա համար «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով թվարկված սպառողների շարքում առաջարկում է ավելացնել «էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» արտահայտությունը։
Այս փոփոխությամբ կառավարությունում հաշվի են առել այն հանագամանքը, որ լիցքավորման կետերն այսօր ոչ թե էլեկտրաէներգիա են վաճառում, այլ իրենց մատուցված էլեկտրաէներգիան փոխանցում են մեկ այլ սպառողի` զրոյական սակագնով։ Այլ կերպ ասած` վաճառում են լիցքավորման ծառայությունը, այլ ոչ թե էլեկտրաէներգիան։
Այս փոփոխությամբ կառավարությունը փորձում է հեշտացնել կարգավորումն ու դրանով խթանել լիցքավորման կետերի ավելացումը։
Բայց եթե որևէ տնտեսվարող էլեկտրամոբիլների լիցքավորման հաշվին այնքան սպառում ապահովի, որ ցանկանա հանդես գալ որպես էլեկտրաէներգիա վերավաճառող, ապա իրավունք կունենա էլեկտրաէներգիաարտադրողի հետ վերավաճառքի պայմանագիր կնքել` իրավակարգավորման ու սակագնային այլ դաշտ տեղափոխվելով։
Սանոսյանն իրանցի գործընկերոջ հետ խոսել է էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին
Հիշեցնենք` ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագրով 2023թ–ի փետրվարի 1-ից նախատեսվում է շուկայի շուրջ 20 տոկոսի (1,2 մլրդ ԿՎտ/ժամ) անցումը ազատ շուկայական կանոններին, սակայն ՀԾԿՀ–ի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ ազատականացման գործընթացն իրականում մեկնարկել է մեկ տարի առաջ ու շուկայի 20 տոկոսն արդեն աշխատում է նոր կանոններով։
Առաջին փուլում ազատական շուկային պետք է միանան ՀՀ խոշոր սպառողները, 2024թ–ից` 35 ԿՎտ/ժամ հոսանք սպառողները, իսկ 2025թ–ից` 35-ից քիչ ԿՎտ/ժամ հոսանք սպառողները։
Լրահոս
0