Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարկանիշային ցանկը կազմել է Numbeo վերլուծական պորտալը, որը տարեկան երկու անգամ թարմացնում է տվյալները։
Վերջին 5 տարիների ընթացքում՝ 2019-2023 թվականներին, Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում 11-րդից բարձրացել է 7-րդ հորիզոնականին։ Ըստ numbeo.com ռեսուրսի՝ ՀՀ–ում հանցավորության ինդեքսը 22 է, իսկ անվտանգության ինդեքսը՝ 78:
Աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցանկի առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են Կատարը (14,8 և 85,2) և Արաբական Միացյալ Էմիրությունները (15,1 և 84,9):
Տարածաշրջանի երկրների շարքում անվտանգության մակարդակով Հայաստանին հաջորդում են Վրաստանը (18-րդ հորիզոնական), Ադրբեջանը (33-րդ հորիզոնական) և Թուրքիան (51-րդ հորիզոնական): Իրանն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում 90-րդ տեղում է։ Ի դեպ, ԱՄՆ-ն Իրանից առաջ է ընդամենը երկու հորիզոնականով՝ 88-րդ հորիզոնական։
Հանցագործության ինդեքսը տվյալ քաղաքում կամ երկրում հանցագործության ընդհանուր մակարդակի գնահատումն է: 20 միավորից ցածր հանցագործության մակարդակը համարվում է շատ ցածր, 20-40-ը՝ ցածր, 40-60-ը՝ չափավոր, 60-80-ը՝բարձր և վերջապես, 80-ից բարձր հանցագործության մակարդակը՝ շատ բարձր:
Իր հերթին, որքան բարձր է անվտանգության ինդեքսը, այնքան ավելի անվտանգ է համարվում վարկանիշում ներառված երկիրը կամ քաղաքը:
Վարկանիշը հիմնված է numbeo.com կայքի այցելուների հարցումների վրա։ Ընթացիկ ինդեքսը ստեղծելու համար օգտագործվում են վերջին 36 ամիսների տվյալները:
Լրահոս
0