00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԺ-ն փոփոխություններ կատարեց «Օտարերկրացիների մասին» օրենքում

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին օրինագծին։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն։ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ 67 կողմ, 33 ձեռնպահ ձայներով ընդունեց «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Գործող օրենսդրությամբ, եթե օտարերկրյա կազմակերպությունը ՀՀ–ում ներկայացուցչություն ունի, ապա աշխատակիցները կարող են աշխատել, իսկ մասնաճյուղի բացման դեպքում օտարերկրացիներն աշխատանքի թույլտվություն չունեն։
Քննարկման ժամանակ նախագծի հեղինակ, ՔՊ–ական պատգամավոր Գևորգ Պապոյանը նշել էր, որ նման փոփոխությունների կարիք է առաջացել, քանի որ նախորդ տարվանից բազմաթիվ օտարերկրյա կազմակերպություններ են իրենց աշխատակիցների հետ միասին Հայաստան տեղափոխվել:
Օրինագծով օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն կտրվի աշխատել ոչ միայն օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունում, այլ նաև մասնաճյուղում:
Նշենք, որ 2022 թվականի սկզբից մեկնարկել է աշխատանքի թույլտվության հիմքով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը։
Վիճակագրական տվյալներ ներկայացնելով` Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել էր, որ 2022 թվականին եղել է 27 ընկերություն, որոնք այդ դրույթի տակ ներգրավել են օտարերկրացի աշխատողների։ Նրանք եղել են 120–ը։
Լրահոս
0