Հնդկաստանի վարչապետի պաշտոնական թարգմանիչը Հայաստանում դեսպան է նշանակվել

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցՀնդկաստանի դրոշ
Հնդկաստանի դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2023
Հնդկաստանի դրոշ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիլակշի Սախա Սինխան նաև Հնդկաստանի ԱԳՆ քարտուղարն է։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղար, վարչապետի թարգմանիչ Նիլակշի Սախա Սինխան նշանակվել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Տեղեկությունը հայտնում է PTC News-ը։
Սինխան տիրապետում է հինդիի, անգլերենի, բենգալերենի և ֆրանսերենի: Նա վարչապետին ուղեկցել է 14 արտասահմանյան ուղևորությունների ժամանակ։
Սինխան շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը։
© Photo : LincedinՆիլակշի Սախա Սինխա
Нилакши Саха Синха - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2023
Նիլակշի Սախա Սինխա
Հիշեցնենք, որ Հայաստանում Հնդկաստանի գործող դեսպան Կիշան Դան Դևալը նշանակվել է 2019 թվականին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լրահոս
0