00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
31 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտպանեցին մեր տունը, հիմա իրենցը կունենան․ Զինվորի տան 8 տղաների համար թաղամաս կկառուցվի

© Photo : provided by Zinvori Tun Rehabilitation CenterԶինվորի տան տղաները թաղամասի համար նախատեսված տարածքում
Զինվորի տան տղաները թաղամասի համար նախատեսված տարածքում - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2023
Բաժանորդագրվել
Նախատեսվում է ծրագիրն ավարտին հասցնել 4 տարում։ Արդեն սկսվել է գումարի հայթայթման գործընթացն անհրաժեշտ առնվազն 450 միլիոն դրամի համար։ Կառուցվելու է նաև կացարան՝ բուժման նպատակով մարզերից Երևան եկող տղաների համար։
Պատերազմից հետո զինհաշմանդամներից շատերն ունեն բնակարանային խնդիր․ ոմանք Արցախում տուն կորցրին, ոմանք մինչև պատերազմն էլ վարձով էին ապրում, մյուսների տներն էլ անհարմար են հենաշարժողական խնդիր ունեցողի համար։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից որպես փոխհատուցում ստացած 10 միլիոնական դրամը Զինվորի տան 8 տղաներ որոշել են ներդնել իրենց երազանքի տաքուկ անկյունը՝ սեփական տունն ունենալու համար։ Հասկացել են, որ բնակարան (այն էլ տեղաշարժման խնդիր ունեցողի համար հարմարեցված բնակարան) 10 միլիոն դրամով ո՛չ գնել կարող են, ո՛չ էլ կառուցել։ Որոշել են աջակցության համար դիմել Զինվորի տանը։
Պրոթեզները խոչընդոտ չեն. Զինվորի տան տղաները Սպիվակովի հետ քոչարի են պարել. տեսանյութ
«Մենք դիմեցինք կառավարություն, որ մեզ տրամադրի տարածք, որը կլինի բանուկ հատվածում, այսինքն՝ կլինեն ենթակառուցվածքներ՝ կոյուղի, հոսանք, գազ, դպրոց, մանկապարտեզ, որ տղաները մեկուսացած չլինեն»,- պատմում է Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը։
© Sputnik / Aram NersesyanԶինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյան
Директор Реабилитационного центра Дом Солдата Айкуи Минасян - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2023
Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյան
Երկար քննարկումներից ու բանակցություններից հետո 2022–ի տարեվերջին կառավարությունը նրանց տարածք է հատկացրել Բալահովիտում։
Գեղեցիկ տեսարանով հարթ տարածքում նախատեսվում է կառուցել 8 առանձնատուն մշտական բնակության համար և 1 կացարան այն տղաների համար, որոնք մարզերից են, Երևանում կարճաժամկետ առողջապահական կամ կրթական ծրագրերի մասնակցելու համար չեն կարող Երևանում բնակարան վարձակալել։ Այս փոքրիկ թաղամասն ունենալու է այգի՝ ամառային խոհանոցով, սպորտային դահլիճ, որտեղ տղաները կկարողանան իրենց առօրյա մարզումներն իրականացնել։ Նախնական գնահատմամբ՝ մոտ 4 տարի և առնվազն 450 միլիոն դրամ է պետք (ներառյալ տղաների 10–միլիոնական դրամները) ծրագիրն իրականացնելու համար, արդեն սկսվել է գումար հայթայթելու գործընթացը։
Զինվորի տանը հավատում են, որ այն կազմակերպություններն ու անհատները, որոնք մշտապես հայրենիքի պաշտպանների կողքին են, այս անգամ էլ իրենց ջանքերը կմիավորեն՝ մեր բոլորի տունը պաշտպանած տղաների համար երազանքի տուն կառուցելու համար։
32-ամյա մայոր Անդրանիկ Մարգարյանի տունն Արցախում էր։ 15 տարեկանից որոշել էր, որ զինվորական է դառնալու, այդպես էլ եղավ։ Ծառայել է Արցախի տարբեր զորամասերում, 2018-ից Ջրականում էր, ուր տեղափոխվել էր ընտանիքի՝ կնոջ ու երեխաների հետ։ Ընտանիքը 3-րդ համալրմանն էր սպասում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Առաջին ու ամենածանր հարվածները հենց Ջրականը ստացավ։ Հոկտեմբերի 3-ին Անդրանիկը հրազենային 7 վիրավորում ստացավ, այդ թվում՝ գլխի և մեջքի շրջանում։ Հիմա տեղաշարժվում է անվասայլակով։ Պատերազմի հետևանքով ոչ միայն առողջությունը կորցրեց, այլև տունը։ Հիմա կնոջ ու 3 երեխաների հետ ապրում է Արտաշատում՝ հայրական տանը։ Մի հարկի տակ 11 հոգի են։ Սեփական տուն ունենալն Անդրանիկի ընտանիքի համար նվիրական երազանք է։
© Photo : provided by Andranik MargaryanМայոր Անդրանիկ Մարգարյանն ընտանիքի հետ
Андраник Маркарян с семьей - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2023
Мայոր Անդրանիկ Մարգարյանն ընտանիքի հետ
«Հիմա խնդիրները շատ են, թեկուզ, երբ փորձում ենք տղաներով իրար հյուր գնալ․ մեկն, օրինակ, ապրում է 4-րդ հարկում, վերելակ չկա․․․ Նման շատ հարցեր են լինում։ Այդ նոր թաղամասում արդեն այս խնդիրները չեն լինի, կկարողանանք մեկմեկու հյուր գնալ, առիթներ նշել»,- ասում է Անդրանիկը։
Իր երազանքի տանն անհամբերությամբ սպասող 8 տղաների թվում է նաև լեկտենանտ Վարդան Վարդանյանը։ Նա ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում է ստացել 44-օրյա պատերազմի ժամանակ, հիմա տեղաշարժվում է անվասայլակով։ Ծնունդով մեղրեցի Վարդանը կնոջ՝ Անահիտի հետ ապրում է Երևանում վարձակալած բնակարանում։
© Sputnik / Aram Nersesyan

Վարդանն ու Անահիտը

Վարդանն ու Անահիտը - Sputnik Արմենիա
1/3

Վարդանն ու Անահիտը

© Sputnik / Aram Nersesyan

Վարդանն ու Անահիտը

Վարդանն ու Անահիտը - Sputnik Արմենիա
2/3

Վարդանն ու Անահիտը

© Sputnik / Aram Nersesyan

Վարդանն ու Անահիտը

Վարդանն ու Անահիտը - Sputnik Արմենիա
3/3

Վարդանն ու Անահիտը

1/3

Վարդանն ու Անահիտը

2/3

Վարդանն ու Անահիտը

3/3

Վարդանն ու Անահիտը

Ոգևորված են, սա արդեն այն տունն է, որտեղ իրենց ապագա երեխաները կվազվզեն, կխաղան։ Հույս ունի, որ 4 տարին նշվում է որպես առավելագույն ժամկետ, և շինարարությունն ավելի շուտ կավարտվի։ Տան մասին խոսելիս Վարդանի ժպիտն ավելի լայն ու լուսավոր է դառնում, աչքերը փայլում են։ Ասում է՝ շատ սիրուն տուն է լինելու։
© Sputnik / Aram NersesyanՎարդան Վարդանյան
Вардан Варданян - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2023
Վարդան Վարդանյան
«Բոլոր այդ 8 տներն արտաքինից իրար նման են լինելու՝ միհարկանի, բնակելի տարածքը` 120-140 քառակուսի մետր։ Թաղամասն այնպես է նախագծվելու, որ անգամ թեքահարթակների կարիք չլինի»,- նկարագրում է Վարդանը։
© Sputnik / Aram NersesyanՎարդան Վարդանյան
Вардан Варданян - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2023
Վարդան Վարդանյան
Տղաների մի մասը դեռ ընտանիք չի կազմել։ Վարդանը հույս ունի՝ մինչև թաղամասի կառուցումը նրանք էլ կհասցնեն իրենց կեսին գտնել, թաղամասում էլ մեկը մյուսի հետևից հարսանիքներ կանեն։
«Որ պատերազմ չգնաս, չեմ ուզի քեզ»․ Զինվորի տանը կրկին հարսանիք է լինելու
Լրահոս
0