00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ո՞ւմ է խանգարում ՀՀ–ում ռուսական ռազմաբազան. քաղաքագետը՝ իշխանության «նկրտումների» մասին

Ու՞մ է խանգարում Հայաստանում ռուսական ռազմաբազան. քաղաքագետը՝ իշխանությունների «նկրտումների» մասին
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությանը, որն առնչվում է Հայաստանում ռուսական 102–րդ ռազմաբազայի նշանակությանը։
Հայաստանի իշխանությունները որդեգրել են ռուսական ռազմական ներկայության դեմ ուղղված քաղաքականություն, և իշխող ուժի առանձին ներկայացուցիչների հայտարարություններն արտացոլում են այդ քաղաքականությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը News.am-ին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում հավերժ չէ, և առանց ռուս զինվորականների մեր երկիրը վտանգ չի ներկայացնի Թուրքիայի հյամար և կդառնա «պարզապես հարևան»։ Ըստ Արսենյանի՝ հայ-թուրքական հաշտեցման և բարիդրացիական հարաբերությունների հարթակի ստեղծման դեպքում ռուսական ռազմական ներկայությունը, որպես անվտանգության երաշխիք, ինչ-որ պահի «կդառնա անկարևոր», եթե նույնիսկ ռուսական ռազմաբազան մնա Հայաստանում։
Սպառնալի՞ք է ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանի համար. Փաշինյանը՝ Բաքվի խոսույթի մասին
Քաղաքագետն այս առնչությամբ հիշեց հունվարի 10–ի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը տարածաշրջանում Հայաստանի դերի և տեղի փոփոխության մասին։
«Փաշինյանն ասաց, որ Հայաստանը տարածաշրջանում Թուրքիայի նկատմամբ իրեն դիրքավորում է որպես հարևան և գործընկեր, այլ ոչ թե պատմական արդարության համար պայքարի ֆորպոստ։ Այս տեսանկյունից Գուրգեն Արսենյանի հայտարարություններն ամբողջությամբ տեղավորվում են տվյալ վեկտորի շրջանակներում»,- նկատեց մեր զրուցակիցը։
Բաղդասարյանի տեսանկյունից, սակայն, պատգամավորի պատճառաբանությունը քիչ թե շատ տրամաբանական կլիներ, եթե չլինեին Հայաստանի և Թուրքիայի միջև այսօր առկա բազմաթիվ խնդիրներն ու տարաձայնությունները։ Այդ հայտարարություններին կարելի էր այլ կերպ վերաբերվել, եթե չլիներ հայ-ադրբեջանական հակամարտությունը և Լեռնային Ղարաբաղի հարցը։ Չնայած Թուրքիան ավելի մեղմ հռետորաբանություն է կիրառում Հայաստանի հանդեպ, այդուհանդերձ ճնշում է գործադրում մեր երկրի վրա՝ դա պայմանավորելով Ադրբեջանի գործոնով։ Երևանին ուղղված Բաքվի պահանջները մեծապես կապված են Անկարայի քաղաքականության հետ։
«Ես չգիտեմ, թե ինչ քաղաքական բոնուսներ են ստացել իշխանություններն Արևմուտքից։ Բայց եթե ինչ-որ օգուտ է ակնկալվում, ապա դա պետք է լինի ԼՂ անվտանգության ու ապաշրջափակման, ինչպես նաև հայկական ԼՂ-ի պահպանման հստակ երաշխիքների տեսքով։ Բայց մենք նման բան չենք տեսնում Արևմուտքից։ Եվ եթե երկրի ղեկավարությունը դա չի հասկանում, ապա մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք»,- հավելեց Բաղդասարյանը։
Առկա պայմաններում նման նարատիվների քարոզչությունը, քաղաքագետի խոսքով, հղի է հայկական պետության համար չափազանց վտանգավոր հետևանքներով։ Իսկ վտանգն այն է, որ Հայաստանից Ռուսաստանի դուրս գալը դուռ կբացի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր ագրեսիայի համար։
Հակառուսական ակցիա է տեղի ունեցել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ
Լրահոս
0