00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԳՆ-ն հայցել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի աջակցությունը Լաչինի միջանցքի հարցում

© Photo : official site of MFA of RA ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիս Խուարես Նավարետեի գլխավորած պատվիրակությանը
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիս Խուարես Նավարետեի գլխավորած պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2023
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիս Խուարես Նավարետեի գլխավորած պատվիրակությանը
Բաժանորդագրվել
Արտգործնախարարի տեղակալն ասել է, որ Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակն այսօր ՀՀ ԱԳՆ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակության անդամներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը»,– ասել է փոխարտգործնախարարը։
Հարցի առնչությամբ հայցվել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի գործուն աջակցությունը տվյալ ճգնաժամի մասին միջազգային համապատասխան հարթակներում բարձրաձայնելու և ադրբեջանայկան գործողությունները հասցեական դատապարտելու համար։
Փոխարտգործնախարարը հյուրերին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով ի հայտ եկած մի շարք կարևոր հումանիտար խնդիրներ։
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Մեքսիկայի հետ բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու հայկական կողմի շահագրգռվածությունը, ինչի վկայությունն է Մեխիկոյում 2014 թվականից Հայաստանի գործող ռեզիդենտ դեսպանությունը։
Մտքեր են փոխանակվել հայ-մեքսիկական հարաբերությունների, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացման հեռանկարների և միջխորհրդարանական համագործակցության շուրջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0