00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն Կովկասում 1-ինը ստորագրեց կլիմայական գործողությունների միջկառավարական հռչակագիրը

© Sputnik / Aram NersesyanКристина Вайганд, Акоп Симидян и Нора Аланакян на подписании межправительственной декларации о борьбе с изменением климата (18 января 2023). Еревaн
Кристина Вайганд, Акоп Симидян и Нора Аланакян на подписании межправительственной декларации о борьбе с изменением климата (18 января 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2023
Բաժանորդագրվել
ՇՄ նախարարը նշեց, որ ՅՈւՆԻՍԵՖ–ի հետ այս հռչակագիրը էական փոփոխությունների հիմք կլինի ոլորտի մասին գիտելիքների, տեղեկատվության ստացման համար։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանը դարձավ Կովկասում առաջին երկիրը, որն այսօր ստորագրեց Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը։ Հայաստանը աշխարհում այս հռչակագիրը ստորագրող 38-րդ երկիրն է։
© Sputnik / Aram NersesyanՀայաստանում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը և Հակոբ Սիմիդյանը
Представитель ЮНИСЕФ в Армении Кристина Вайганд и министр окружающей среды Акоп Симидян на подписании межправительственной декларации о борьбе с изменением климата (18 января 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2023
Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը և Հակոբ Սիմիդյանը
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նշեց, որ սրանով Հայաստանը պարտավորվում է ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ։
«Երեխաներն ու երիտասարդները կլիմայական փոփոխությունների առումով թիրախում են։ ՅՈւՆԻՍԵՖ–ի հետ այս հռչակագիրը էական փոփոխությունների հիմք կլինի ոլորտի մասին գիտելիքների, տեղեկատվության ստացման համար։ Այսօրվա մեր կատարած աշխատանքն ապագա սերնդին ավելի շատ իրազեկվածություն և ներառություն կապահովի։ Երիտասարդներն էլ հաճախ կլիմայական փոփոխությունների մասով իրենց լուծումներն են առաջարկում»,– ասաց Սիմիդյանը։
Լրագրողների հետ զրույցում նա շեշտեց, որ նախարարության ռազմավարության մշակման շրջանակում ՅՈւՆԻՍԵՖ–ի հետ աշխատանքը կարող է օգնել երեխաների և երիտասարդների մասով ճշգրիտ լուծումներ գտնելուն։
© Sputnik / Aram NersesyanՀակոբ Սիմիդյան
Министр окружающей среды Акоп Симидян на подписании межправительственной декларации о борьбе с изменением климата (18 января 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2023
Հակոբ Սիմիդյան
Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանն էլ ասաց, որ այս փաստաթուղթը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը` ճանաչելու և հաշվի առնելու երեխաների ու երիտասարդների կարիքները, իրավունքները։
© Sputnik / Aram NersesyanՆորա Ալանակյան
Заместитель директора армянского офиса Австрийского агентства развития Нора Аланакян на подписании межправительственной декларации о борьбе с изменением климата (18 января 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2023
Նորա Ալանակյան
«Կլիմայի փոփոխության պատճառով բարձրացրել է օդի միջին ջերմաստիճանը, և այն շարունակելու է բարձրանալ` հանգեցնելով ավելի կտրուկ եղանակային երևույթների, բերքի չորացման և նվազման ավելի հաճախակի դեպքերի ու սակավաջրության ավելացման։ Երեխաներն ամենախոցելին են այս վտանգների նկատմամբ։ Վերջին տարիներին ականատես ենք եղել, թե ինչպես են բազմաթիվ երեխաներ և երիտասարդներ միավորվում տվյալ հարցի շուրջ»,– նշեց Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։
© Sputnik / Aram NersesyanՔրիստինե Վայգանդ
Представитель ЮНИСЕФ в Армении Кристина Вайганд на подписании межправительственной декларации о борьбе с изменением климата (18 января 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2023
Քրիստինե Վայգանդ
Նրա խոսքով` ՅՈւՆԻՍԵՖ–ը գոհունակությամբ աջակցել է Հայաստանից 2 երիտասարդի մասնակցությունը 2019 թվականին Մադրիդում կայացած կողմերի 27-րդ համաժողովին` միանալու այդ ջանքերին։
Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ ՅՈւՆԻՍԵՖ–ը համագործակցելու է ՀՀ շրջակա միջավայրի, ինչպես նաև կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունների և այլ գործընկերների հետ։ Շարունակվելու է դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ` բարելավելու դպրոցական ծրագրերը և մշակելու ուսումնական նյութեր, որոնք արդյունավետորեն կներգրավեն աշակերտներին` կլիմայի փոփոխությունը մեղմելու համար։
Ծրագրին նախատեսվում է տարբեր համայնքներից ներգրավել շուրջ 28.000 երեխայի և երիտասարդի։
Լրահոս
0