00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Թուրքիան ցուցադրեց իր լիդերության հայտը տարածաշրջանում. Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Անդրանիկ Իսպիրյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «աչքին թոզ փչոցի» է. Անդրանիկ Իսպիրյան
09:14
7 ր
Մեսրոպ Առաքելյան
«ՔՊ» կուսակցության գործունեությունը չի համապատասխանում ՀՀ շահերին. Մեսրոպ Առաքելյան
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Սերգեյ Լավրով
Ամեն ինչում ՌԴ-ին մեղադրելը Երևանի կողմից դաշնակցային չէ․ Սերգեյ Լավրով։
17:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ամեն ինչում ՌԴ-ին մեղադրելը Երևանի կողմից դաշնակցային չէ․ Սերգեյ Լավրով։
19:47
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նամակ եմ պատրաստում. Թովմասյանը` Բաքվի կողմից արցախցի երեխաներին հոգեբանորեն ճնշելու մասին

© Sputnik / Aram NersesyanԹագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2023
Բաժանորդագրվել
Պատգամավորը հայտնել է, որ ավտոբուսի ընթացքը շարունակելուց հետո ադրբեջանցիները նաև ցուցադրաբար սպառնալիքներ են հնչեցրել հայ երեխաների հասցեին։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ նամակներ է պատրաստում Ադրբեջանի կողմից արցախցի 19 երեխայի հոգեբանական բռնության ենթարկելու մասով։ «Ֆեյսբուքի» իր էջում նա գրել է, որ նամակներն ուղարկելու է միջազգային իրավասու մարմիններին։
Հայտնել ենք, որ հունվարի 17-ին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մեկ ամսից ավելի իրենց ընտանիքներից հեռու` Հայաստանում մնացած 19 արցախցի երեխա վերադարձավ Ստեփանակերտ։ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները, մեքենան կանգնեցրել են, քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ ներխուժել են երեխաների ավտոբուս, նրանց ենթարկել հոգեբանական բռնության, մեքենայում իրարանցում է առաջացել, երեխաներից մեկն ուշաթափվել է։
«Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը սահմաններ չի ճանաչում․ թիրախավորել են նույնիսկ անչափահաս երեխաներին, ովքեր խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան մեկ ամիս անց վերադառնում էին Արցախ՝ ծնողների մոտ։»,– գրել է Թովմասյանը։
Նա նշել է նաև, որ ադրբեջանցիների հանցավոր գործողություններն այսքանով չեն սահմանափակվել․ ավտոբուսի ընթացքը շարունակելուց հետո ադրբեջանցիները նաև ցուցադրաբար սպառնալիքներ են հնչեցրել հայ երեխաների հասցեին։
Ըստ Թովմասյանի`այդ սանձարձակ պահվածքով Ադրբեջանի կառավարության գործակալները խախտել են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի անկյունաքարային դրույթները։
«Սա պետք է դառնա միջազգային իրավասու մարմինների հրատապ քննության ու Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժիչ գործողությունների առարկա։ Ադրբեջանն այս հանցավոր գործողությամբ ևս մեկ քայլ կատարեց էթնիկ հայերի ցեղասպանության քաղաքականության կյանքի կոչման ուղղությամբ։ Քաղաքակիրթ աշխարհի լռության պայմաններում մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունները կրելու են շարունակական բնույթ»,– գրել է Թագուհի Թովմասյանը։
Նշենք, որ երեխաները Երևան էին եկել «Մանկական Եվրատեսիլ - 2022»–ին մասնակցելու համար և ադրբեջանցների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով չէին կարողանում վերադառնալ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0