https://armeniasputnik.am/20230118/nikvol-pashinjany-lachini-mijancqi-teman-qnnarkel-e-natoi-nerkajacucchi-het-53988225.html
Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի թեման քննարկել է ՆԱՏՕ–ի ներկայացուցչի հետ
Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի թեման քննարկել է ՆԱՏՕ–ի ներկայացուցչի հետ
Խավիեր Կոլոմինան հանդիպման ընթացքում նշել է, որ ՆԱՏՕ–ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ։ 18.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-18T16:49+0400
2023-01-18T16:49+0400
2023-01-18T19:19+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
նատօ
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/12/53987017_0:84:1600:984_1920x0_80_0_0_a40545a07e76bef9af4ec15c21b54fce.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։«Քննարկվել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր սադրիչ քայլով հերթական անգամ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարևորել միջազգային հանրության ուշադրությունն ու հասցեական արձագանքը տեղի ունեցողին»,– ասված է հաղորդագրությունում:Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջանցքի անխափան գործունեության ապահովումը: Կոլոմինան հավելել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ։ Նա իր աջակցությունն է հայտնել այդ ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերին:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/12/53987017_90:0:1511:1066_1920x0_80_0_0_171150c115e1893919acefbf17c5b097.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, նատօ, լաչինի միջանցք
հայաստան, նիկոլ փաշինյան, նատօ, լաչինի միջանցք
Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի թեման քննարկել է ՆԱՏՕ–ի ներկայացուցչի հետ
16:49 18.01.2023 (Թարմացված է: 19:19 18.01.2023) Խավիեր Կոլոմինան հանդիպման ընթացքում նշել է, որ ՆԱՏՕ–ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր սադրիչ քայլով հերթական անգամ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարևորել միջազգային հանրության ուշադրությունն ու հասցեական արձագանքը տեղի ունեցողին»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջանցքի անխափան գործունեության ապահովումը: Կոլոմինան հավելել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ։ Նա իր աջակցությունն է հայտնել այդ ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։