00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պրահայում Փաշինյանը վերախմբագրել է Լաչինի միջանցքի կետը. Երվանդ Բոզոյան

© Photo : official site of the Prime minister of RAՊրահայում կայացած քառակողմ հանդիպումը
Պրահայում կայացած քառակողմ հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2023
Պրահայում կայացած քառակողմ հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բոզոյանի կարծիքով` եթե հայ-ռուսական հարաբերությունները սկսեն խարխլվել, օբյեկտիվորեն առաջ է գալու թուրք–ադրբեջանական տանդեմի ուժեղացումը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի Պրահայի հանդիպմանը փաստացի վերախմբագրել է 2020 թվականի նոյեմբերի 9–ի հայտարարության Լաչինի միջանցքին վերաբերող կետը և համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ մտնի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված խնդրին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Քաղաքագետն ընդգծեց` Լեռնային Ղարաբաղն ինչ կարգավիճակ ունենա, նույն կարգավիճակը պետք է ունենա նաև ԼՂ-ն Հայաստանին կապող ճանապարհը` Լաչինի միջանցքը, և ստեղծված իրավիճակում պատասխանատվության մեծ բաժինը ռուս խաղաղապահների վրա բարդելը սխալ է։ Ավելին` նա կարծում է, որ Պրահայում Փաշինյանի համաձայնությունները հանգեցրեցին Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։
«Պրահայում այս վերախմբագրումից հետո ասել, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց առաքելությունը Լաչինի միջանցքում, առնվազն անազնվություն է, պրիմիտիվ մանիպուլյացիա։ Իրենք են (իշխանությունները` խմբ.) ստեղծել այս իրավիճակը, իրենք են լեգիտիմ հիմք տվել Ադրբեջանի գործողությունների համար, հիմա էլ իրենց պատճառով եղածը ուզում են բարդել ռուս խաղաղապահների վրա։ Նախկինում մեղադրում էին նախկին իշխանություններին, քանի որ սպառվել է այդ խաբեության փուլը, հիմա գտել են նոր քավության նոխազ` ի դեմս ռուսների»,–ասաց Բոզոյանը։
Իշխանությունների կողմից նման գնահատականները, քաղաքագետի կարծիքով, կարող են վնասել հայ–ռուսական հարաբերություններին, ավելին` նրա կարծիքով, եթե հայ–ռուսական հարաբերությունները սկսեն խարխլվել, օբյեկտիվորեն առաջ է գալու թուրք–ադրբեջանական տանդեմի ուժեղացումը։
«Իմ կարծիքով այս մարդկանց գլխավոր նպատակը, ինչպես ժամանակին Սաակաշվիլին էր արել, Հայաստանն աստիճանաբար ՌԴ ազդեցությունից դուրս բերելն է։ Կարծում եմ` հենց այդպիսի խնդիր է դրված նրանց առաջ, և իրենք այդ խնդիրն են փորձում լուծել ` մտածելով, որ դրանով կկարողանան պահպանել իշխանությունը։ Այս մարդկանց անձնական շահերը խորը հակասության մեջ են մտել մեր պետության շահերի հետ։ Նրանք կարծում են, որ միայն Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելով կարող են պահպանել իրենց իշխանությունը»,–նշեց նա։
Միևնույն ժամանակ Բոզոյանն ասաց, որ Արևմուտքի հետ կապված իշխանության հույսերը սին են, քանի որ թե՛ Ամերիկան, թե՛ Եվրոպան խոստովանել են` որևէ երաշխիք չեն կարող տալ ՀՀ–-ին. Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ իրենք ցանկության դեպքում էլ չեն կարող որևէ անվտանգային երաշխիք տալ։
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0