00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա հայ երեխաների կանխամտածված թիրախավորման փաստ է. ՄԻՊ–ը` Լաչինում տեղի ունեցածի մասին

© Photo : Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյան Հայաստանից Արցախ տեղափոխվող երեխաները
Հայաստանից Արցախ տեղափոխվող երեխաները - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2023
Բաժանորդագրվել
ՀՀ ՄԻՊ–ը նշել է, որ երեխաների տեղափոխման ընթացքում ցավալիորեն հնարավոր չի եղել ապահովել երեխաների հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության բավարար երաշխիքներ
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ ՄԻՊ–ը փաստագրել և երեխայի իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ մոնիթորինգային մարմիններին ու հատուկ մանդատակիրներին է ներկայացրել երեկ ռուս խաղաղապահ առաքելության միջոցով Հայաստանից Արցախ 19 երեխայի տեղափոխող տրանսպորտային միջոց ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից ներխուժելու և երեխաներին հոգեբանական բռնության ենթարկելու դեպքի տվյալները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում։
Հայտնել ենք, որ հունվարի 17-ին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մեկ ամսից ավելի իրենց ընտանիքներից հեռու` Հայաստանում մնացած 19 արցախցի երեխա վերադարձավ Ստեփանակերտ։ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները, մեքենան կանգնեցրել են, քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ ներխուժել են երեխաների ավտոբուս, նրանց ենթարկել հոգեբանական բռնության, մեքենայում իրարանցում է առաջացել, երեխաներից մեկն ուշաթափվել է։
«Դեպքն ունի մի շարք յուրահատկություններ։ Իրենց ընտանիքի հետ միավորվող երեխաներն արդեն մեկ ամսից ավել կրել են հոգեբանական տառապանքներ՝ բաժանված լինելով իրենց ծնողներից ու հարազատներից, զրկված լինելով կրթության ու զարգացման համար բարենպաստ պայմաններում ապրելու իրավունքներից։ Այս ընթացքում կրել են հանրային ավելորդ հետաքրքրասիրության հետևանքները, հոգեբանական տառապանքներ են ունեցել Արցախում բնակվող իրենց ընտանիքների անվտանգության համար»,– գրել է նա։
Ըստ Քրիստինե Գրիգորյանի` երեկվա դեպքը, որի հետևանքով երեխաներից մեկն ուշագնաց է եղել, էթնիկ ատելության հիմքով հայ երեխաների կանխամտածված թիրախավորման փաստ է։ Այն ոտնահարում է կոնֆլիկտային ու ճգնաժամային իրավիճակներում առանց խտրականության երեխայի լավագույն շահի ապահովման միջազգային հիմնարար սկզբունքներն ու նորմերը։
Նա հավելել է, որ նշված դեպքով ադրբեջանական իշխանությունների կողմից կառավարվող կեղծ ակտիվիստների գործողությունը լիովին տեղավորվում են Արցախում սարսափի ու ֆիզիկական անձեռնմխելիության անմիջական վտանգի միջավայր ստեղծելու` ադրբեջանական պետական քաղաքականության մեջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0