00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երաշտ և ցրտահարված ցորեն. ձյան բացակայության պատճառով կարող ենք նոր խնդիրների առաջ կանգնել

Բաժանորդագրվել
ՀՀ բոլոր ջրամբարներում 815 մլն խորանարդ մետրից լցված է ընդամենը 214 մլն–ը։
Չորային եղանակի պատճառով առաջիկա գարնանն ու ամռանը հանրապետությունում կարող է ոռոգման ջրի լուրջ խնդիր առաջանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում արեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
«Շատ ծանր իրավիճակ է հենց այս պահին։ Մեր ջրային ռեսուրսներն այս պահին համալրելու որևէ հնարավորություն չկա։ Իհարկե, դեռ վաղ է վերջնական եզրահանգումներ անել, քանի որ չեմ բացառում, որ առաջիկա ամիսներին կարող են լինել առատ տեղումներ, բայց, այնուամենայնիվ, տեղումների բացակայությունն ու հատկապես ձյան ծածկի բացակայությունը հունվարի կեսերին միայն բացառիկ տարիների է գրանցվել»,– ասաց նա։
Համաշխարհային գլոբալ ջերմացման ու կլիմայի փոփոխության ֆոնին Հայաստանում տարեցտարի ավելի սուր զգացվող ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար նախկին փոխնախարարը նախևառաջ կարևորում է ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը։
Գառնիկ Պետրոսյանը նշում է, որ Հայաստանն իրականում ոռոգման ջրի շատ ավելի մեծ պաշարներ ունի, բայց դրա միայն չնչին մասն է օգտագործում։
«Մեր խնդիրը պետք է լինի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, որովհետև գաղտնիք չէ, որ ՀՀ տարածքում տարեկան շուրջ 8 մլրդ խմ ջուր է ձևավորվում, որից մենք ընդամենը 2 միլիարդն ենք կարողանում տարբեր ուղղություններով օգտագործել։ Մնացածը մենք, փաստորեն, կորստի ենք մատնում։ Իսկ այդ ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, նոր խնայողական ռեժիմի համակարգերի ներդրման ու հատկապես ջրամբարաշինության ուղղությամբ շատ մեծ ծավալի աշխատանքներ է անհրաժեշտ կատարել։ Անգամ փոքր տարողությամբ ջրամբարների կառուցման»,– ասաց Պետրոսյանը։
Ցամաքած գետեր, չորացած բերք, ճաքճքած հողեր. Եվրոպայի երաշտը` լուսանկարներով
Ըստ նրա` փոքր տարողության ջրամբարներ կարող են կառուցվել անգամ բարձրադիր տարածքներում գտնվող արոտավայրերում։ Դրանցում կուտակված ջուրը կարող էր գտագործվել ոչ միայն արոտավայրի բերքատվությունը բարձրացնելու, այլև հարակից համայնքների մշակովի հողատարածքները ոռոգելու նպատակով։ Բայց դրա համար կառավարությունն այսօր արդեն պետք է լուրջ ներդրումներ անի` հատկապես հաշվի առնելով կլիմայի արագ փոփոխության հնարավոր հետևանքներն առաջիկա տարիներին։
Բանն այն է, որ Հայաստանի տարածքում 1935-2020թթ ընթացքում միջին ջերմաստիճանն աճել է 1.65 աստիճանով, իսկ տեղումներն այդ ընթացքում նվազել են շուրջ 14%- ով:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով` ներկա պահին ՀՀ բոլոր ջրամբարները գրեթե դատարկ են. դրանց ընդհանուր տարողությունը 815 մլն խմ է, հունվարի 18-ի դրությամբ, սակայն, բոլոր ջրամբարներում միասին ընդամենը 214,3 մլն խմ ջուր կա։
Ձմռանը տեղումների բացակայութունը, սակայն, ոչ միայն երաշտի պատճառ կարող է դառնալ, այլև շատ լուրջ վտանգ է պարունակում առանց այդ էլ ոչ առատ աշնանացան ցորենի բերքի համար։
«Ամբողջ հանրապետության բարձրադիր գոտում աշնանացան ցորենի ցանքատարածքները, փաստորեն, բաց երկնքի տակ են, ու ցրտահարության վտանգ կա, քանի որ առանձին հատվածներում արդեն իսկ մինչև 18-20 աստիճան ցուրտ է գրանցվել»,– նկատում է Գառնիկ Պետրոսյանը։
Պետական կառույցներում առայժմ ձեռնպահ են մնում հնարավոր երաշտի ու բերքին սպառնացող վտանգների մասին խոսելուց` չբացառելով, որ ձմռան առաջիկա հատվածում հնարավոր է` առատ տեղումներ գրանցվեն և փոխեն իրավիճակը։
Հայաստանում վերջին անգամ երաշտ է գրանցվել է 2020թ–ին։
Երաշտի վտանգ կա. ջրամբարներում կուտակված ջուրը կբավականացնի՞ մինչև անձրևներ
ՇՄՆ գնահատականներով` 2020 թվականի ապրիլ, մայիս ամիսների համար երաշտային պայմանների ինտենսիվության մոնիթորինգ իրականացվել է 32 կայանների տվյալներով, որոնք բնութագրական են ողջ տարածքի համար: Արարատյան դաշտում (Արարատ, Արմավիր) , Սյունիքի հովիտներում դիտվել է 2- րդ կարգի (ուժեղ) երաշտ, իսկ Արարատյան դաշտի լենային շրջաններում՝ 4-րդ կարգի (թույլ) երաշտ։ Մյուս շրջաններում արդեն մայիսի երրորդ տասնօրյակում դիտվել է 3-րդ կարգի (միջին) և 4-րդ կարգի (թույլ) երաշտներ։
Հավելենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումներով` առաջիկա օրերին` մինչև հունվարի 23-ը, ՀՀ տարածքում տեղումներ չեն կանխատեսվում։
Լրահոս
0