00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացառվում է ԱԹՍ–ի տարբերակը. զինդատախազն ասել է` հրդեհի դեպքով ովքեր են հարցաքննվել

© Photo : official site of the Prosecutor General's office of RAԳրիգոր Էլիզբարյան
Գրիգոր Էլիզբարյան - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2023
Գրիգոր Էլիզբարյան
Բաժանորդագրվել
Գրիգոր Էլիզբարյանի խոսքով` դեպքի վայրում հայտնաբերվել են վառելիքով լցված տարաներ։ Ըստ նախնական տեղեկությունների` վառելիքը բենզին է, փորձաքննությունները ցույց կտան, թե իրականում ինչ է։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը բացառում է, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառը կարող է ԱԹՍ–ն լինել։ Նա այդ մասին հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում` անդրադառնալով դեպքի առնչությամբ առկա վարկածներին։
«ԱԹՍ–ի որևէ տվյալ չունենք` ո՛չ քննչական մարմինները, ո՛չ էլ դատախազությունը։ Կարծում եմ, որ բացառված է, քանի որ ողջ մնացած զինծառայողներ, սպա կա, և նրանց հետ զրույցները ցույց են տալիս, որ պայթյուն տեղի չի ունեցել»,– նշեց Էլիզբարյանը։
Նա ընդգծեց, որ այժմ հարցաքննությունների և փորձաքննությունների փուլն է։ Ներկա պահին քննիչները 2-3 զինծառայողի արդեն հարցաքննել են, այդ թվում` հոսպիտալում գտնվող զինծառայողի։
Էլիզբարյանի խոսքով` այժմ իրականացվում են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։ Քանի որ ոմանց մարմիններն անճանաչելի են, կվերցվեն գենետիկական նմուշներ։ Ողջ մնացածների դեպքում էլ դատաբժշկական փորձաքննություններ են արվելու` պարզելու վնասվածքների աստիճանները։ Նյութագիտական, պայթյունատեխնիկական, հրդեհագիտական և այլ համալիր փորձաքննություններ նույնպես անցկացվելու են։
Էլիզբարյանը հայտնեց, որ դեպքը եղել է զորանոցի միջանցքում։
«Նախնական տեղեկություններով` ինժեներասակրավորային վաշտի սպան` կոչումով կապիտան, որը գտնվել է տվյալ շինությունում և հանդիսացել է օրվա պատասխանատու հերթապահը, գիշերը ժամը 01։30-ի սահմաններում զորանոցի միջանցքում տեղակայված վառարանի կրակն ավելի թեժացնելու նպատակով դուրս է եկել և տարածքում գտնվող ավտոբենզինով լի 5 լիտրանոց տարան վերցրել է ու վերադարձել շենք։ Վառարանի մեջ լցնելու ընթացքում հրդեհ է բռնկվել, բոցի հետևանքով նա այրվածք է ստացել, մեխանիկորեն տարան ձեռքից նետել է, ինչի հետևանքով հրդեհը տարածվել է»,– ասաց նա։
Ըստ զինդատախազի` սպան բղավել է, միջոցներ է ձեռնարկել զինծառայողներին հանելու, բայց կրակն արագ տարածվել է, մուտքը արգելափակվել է, ու զինծառայողները դռնից դուրս գալու հնարավորություն չեն ունեցել այդ պահին։ Հետագայում միջամտել են դրսում գտնվող ժամկետային մի քանի զինծառայող, որոնք ծառայություն են իրականացրել։ Երկուսին դուրս են բերել պատուհանների ճաղավանդակներից, այնուհետև ծխի պատճառով հնարավոր չի եղել որևէ միջոց ձեռնարկել։
Էլիզբարյանը հայտնեց, որ սպան ողջ է, այս պահին նա գտնվում է Երևանի այրվածքաբանության կենտրոնում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գիտակցությունը տեղն է, սակայն կոնտակտի դժվար է դուրս գալիս. դեմքի և մարմնի այլ հատվածներում այրվածքներ ունի։
Դեպքի վայրում հայտնաբերվել են վառելիքով լցված տարաներ։ Ըստ նախնական տեղեկությունների` վառելիքը բենզին է, փորձաքննությունները ցույց կտան, թե իրականում ինչ է։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներ
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Լրահոս
0